Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+1°
  • Կապան+8°
  • Սևան−2°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 19:58

Ճանապարհային անվտանգության աուդիտը կդառնա պարտադիր պահանջ․ Գնել Սանոսյան

Ճանապարհային անվտանգության աուդիտը կդառնա պարտադիր պահանջ․ Գնել Սանոսյան

Հայաստանում ավտոճանապարհները կանցնեն անվտանգության պարտադիր աուդիտ։ Ճանապարհային անվտանգության աուդիտը կդառնա պարտադիր պահանջ։ Որոշումն ընդունվել է հունվարի 25-ի կառավարության նիստում՝ «Ավտոմոբիլային ճանապարհների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի շրջանակում։ 

Ըստ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի՝ աուդիտ է սահմանվելու ճանապարհի նախագծման, շինարարության, հանձնման փուլում և շահագործման հանձնելուց 1 տարի անց։ Սանոսյանի խոսքով՝ նախաձեռնության հիմնական նպատակն է բարձրացնել հանրապետության ճանապարհների անվտանգության մակարդակը։ Նա մատնանշել է, որ այդպիսի փորձ ունեն միջազգային ծրագրով իրականացված ճանապարհների հետ կապված, այժմ այն կկիրառեն նաև միջպետական, հանրապետական և տեղական ճանապարհների համար։

«Առաջին փուլը նախատեսում ենք սկսել 2025 թվականի հուլիսից, սկզբում՝ միջպետական ճանապարհները, այնուհետև՝ հերթականությամբ հանրապետական և տեղական ճանապարհները»,- ասել է Սանոսյանը։

Նախարարը նշել է, որ ծրագրում են ստեղծել ճանապարհների անվտանգային տվյալների կառավարման միասնական և ինտեգրված համակարգ։ Այնտեղ կներառվեն ճանապարհային պատահարները, զոհվածների ու վիրավորների հետ կապված տվյալների հավաքագրումը, վարչական իրավախախտումները, տվյալների վերլուծությունը և այլն։

Մեկ այլ փոփոխությամբ կարդիականացնեն թունելների օդափոխության, լուսավորության և հակահրդեհային համակարգերը։ 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ խնդիրը ոչ միայն ճանապարհային անվտանգության, այլ աուդիտի հետ է կապված։

«Մեքենա վարողի համար շատ ավելի հեշտ է նկատել՝ ես զգում եմ, որ այն ճանապարհը, որը կառուցվել է ենթադրենք չորս տարի առաջ, այն վիճակում չէ, որ պետք է լիներ։ Գոնե իմ զգացողությամբ՝ ավելի վատ վիճակ էր, քան պետք է լիներ»,- ասել է նա։

Վարչապետի խոսքով՝ այդ ճանապարհն ընդունել են, հորատումներ են անում և ստուգումներ, սակայն չունեն այն հարցի պատասխանը, թե չորս տարի առաջ շահագործման հանձնված ճանապարհը նախատեսված չափանիշներով պետք է լիներ այդպիսի՞ն, թե՞ ոչ։ Ըստ նրա՝ ճանապարհները տեղ-տեղ դեֆորմացվել են, տեղ-տեղ լրացուցիչ աշխատանքներ են արվել։

Վարչապետի խոսքով՝ նախարարի հետ քննարկել են նաև թերությունների վերացման և ճանապարհային աշխատանքների կապալառուից երաշխիքներ ստանալու հարցերը։

«Ենթադրենք՝ ճանապարհը կառուցվել է, 6 ամիս հետո այնտեղ փոս է հայտնվել, շինարարն ասում է՝ լավ, կգնամ, թերությունը կվերացնեմ, գնում՝ ծածկում է այդ փոսը։ Հինգ օրից այլ տեղ է փոս առաջանում, դա էլ է վերացնում։ Ճանապարհի փոխարեն ունենում ենք կարկատանների հավաքածու»,- ասել է վարչապետը։

Նրա խոսքով՝ կառավարությունը պետք է հստակ իմանա, թե իր սարքած ճանապարհը քանի՞ տարի կարող է առանց որևէ միջամտության ծառայել։

Նշենք, որ ճանապարհաշինության ոլորտի կառավարման մասնագետների պատրաստման, ճանապարհային անվտանգության ապահովման ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների վերաբերյալ վարչապետին զեկուցել էին ՏԿԵՆ-ում 2022 թվականին։ Փաշինյանը նշել էր, որ ավտոճանապարհների կառուցման ու վերանորոգման գործում նկատվում է որակի բարձրացման դրական փոփոխություն, սակայն այն դեռևս հեռու է միջազգային չափանիշներին համապատասխանելուց:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+