Գործարար Սամվել Ալեքսանյանը տհաճ իրավիճակում է հայտնվել, գրել է «Հրապարակ»-ը: Նա տևական ժամանակ է՝ «Սամսունգ» ապրանքանիշի հեռախոսներ է զուգահեռ արտահանման եղանակով արտահանում Ռուսաստան: Սակայն այդ հեռախոսների լիցքավորման սարքերը հայտնվել են հատուկ արգելված ապրանքների ցանկում:
Եվրոպական կառույցներն ուշի ուշով հետևում են, որ դրանք Ռուսաստան չարտահանվեն, քանի որ ներառված են ՀՀ պետական մարմինների կողմից սահմանված երկակի նշանակության ապրանքների ցանկում և արտահանումը կարող են Հայաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման առիթ հանդիսանալ։
«Ալեքսանյանի ընկերությունը տևական ժամանակ փորձել է շրջանցել այս արգելքը, հարկային ծառայության իր կապերն է գործի դրել, սակայն մերժվել է: Նրան հուշել են, որ բանակցի «Սամսունգ» ընկերության ղեկավարության հետ եւ առաջարկի, որ Հայաստան ներկրվող հեռախոսների խմբաքանակում լիցքավորման սարքերը փաթեթավորվեն բուն ապրանքի տուփերի մեջ` դրանք սովորաբար առանձին են վաճառվում»,- գրել է թերթը։
Ըստ հրապարակման՝ գործարարին հաջողվել է համոզել արտադրողին, սակայն կառավարության կողմից կրկին մերժում է ստացել, ասել են` ռիսկային է, Արեւմուտքը կիմանա` կզայրանա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







