Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+7°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 21:10

Wildberries-ը փոխհատուցում է փոխարինված ապրանքների արժեքը

Wildberries-ը փոխհատուցում է փոխարինված ապրանքների արժեքը

Wildberries-ը թարմացրել է Հայաստանում փոխարինվող ապրանքների հետ աշխատանքի կանոնները: Այս մասին Armenia Today-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։ Հոկտեմբերի 16-ից մարկետփլեյսը վաճառողներին կփոխհատուցի նման ապրանքների արժեքը։

Wildberries-ում նշել են, որ գումարը վաճառողին կվերադարձվի փոխարինման հայտնաբերման պահից 30 օրվա ընթացքում։ Ապրանքը վաճառողին չի վերադարձվի, իսկ արժեքից կհանվի մարքետփլեյսի կոմիսիան: Փոխհատուցման վերջնական գումարից կհանվի հարթակի կոմիսիան, ինչպես նաև դրանում հաշվի չի առնվի մշտական գնորդի զեղչը: Փոխհատուցման գումարը հաշվետվությունում կարտացոլվի որպես «փոխհատուցում փոխարինված ապրանքի համար», ճշտել են ընկերությունում:

Wildberries-ում հավելել են, որ մարկետփլեյսի աշխատակիցներն իրենք տեղեկատվություն կհավաքեն ապրանքի առաջմղման բոլոր փուլերում։ «Մենք մշտական երկխոսության մեջ ենք գործընկերների հետ, նրանց հետ միասին քննարկում ենք համագործակցության պայմանները։ Այդ իսկ պատճառով թարմացրել ենք փոխարինման հետ աշխատելու կանոնները. ուզում ենք պահպանել մեր փոխհարաբերությունների թափանցիկությունը»,-ասել են մարկետփլեյսի մամուլի ծառայությունում։

Հոկտեմբերի 10-ին Wildberries—ը 3% միջնորդավճար մտցրեց Visa-ով և Mastercard-ով վճարման ժամանակ։ Դրանից հետո Ռուսաստանի գլխավոր դատախազությունը որոշեց տվյալների ստուգում կատարել այդ քարտերով վճարման և հարթակում վճարային վերադարձների վերաբերյալ: Հոկտեմբերի 14-ին Wildberries-ը չեղյալ հայտարարեց կոմիսիան։

Օգոստոսին Հայաստանում Wildberries միջազգային առցանց հարթակի PR մենեջեր Էլեոնորա Արարատյանը Armenia Today-ին պատմել է մարքետփլեյսի ծրագրերի, նոր նախագծերի, հանրապետությունում աշխատելու դրական և բացասական կողմերի մասին։ Հուլիսի 27-ին ընկերության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Հայաստանից Wildberries-ում արտադրանքի վաճառքը կես տարվա ընթացքում աճել է 50%—ով։

Wildberries-ը միջազգային խոշոր առցանց հարթակ է, որը գործում է շուկայում 19 տարի: Wildberries-ն աշխատում է ութ երկրում:

Հայաստանում հարթակը գործում է 2018 թվականից ։ Արդեն 2021 թվականին բացվել են պատվերների տրման գործընկերային կետեր, ինչն էլ ավելի հարմար և արագ է դարձրել ապրանքների ստացման գործընթացը։ Տեղական բիզնեսի հետ համագործակցությունը նպաստում է Հայաստանի տնտեսության աճին։ 2023 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Wildberries ընկերությունն ընդգրկվել է Հայաստանի խոշորագույն 30 հարկատուների ցանկում։

Ամեն օր առցանց հարթակն այն երկրների գնորդներին, որտեղ ներկայություն ունի, առաքում է մոտ 12 մլն ապրանք։ Wildberries-ի տեսականին ներառում է ռուսական և արտասահմանյան ապրանքանիշերի ապրանքներ՝ հագուստ և կոշիկ, աքսեսուարներ, մանկական ապրանքներ, տեխնիկա և Էլեկտրոնիկա, կենցաղային ապրանքներ, զարդեր, սնունդ, գրքեր, թվային ապրանքներ և շատ ավելին: 2023 թ․ առաջին եռամսյակում առցանց հարթակում պատվերների ընդհանուր թիվը հասել է 618,1 միլիոն ռուբլու (+118%)։ Wildberries-ում (GMV) ապրանքների և ծառայությունների վաճառքից ստացված շրջանառությունն աճել է 100%-ով և կազմել 577,194 միլիարդ ռուբլի:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+