Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:26

Կառավարությունը հաստատեց «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը

Կառավարությունը հաստատեց «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ներկայացրած «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրն ընդունվեց մարտի 12-ի կառավարության նիստում։

Ծրագրի նպատակը Հայաստանը տարածաշրջանում դարձնել մրցունակ և տեխնոլոգիապես առաջատար երկիր։ «Վիրտուալ կամուրջը» հնարավորություն կտա մեր երկիրը կապել համաշխարհային տեխնոլոգիական կենտրոնների հետ՝ օգտագործելով հայկական գիտական միտքը, հնարավորությունները և սփյուռքի ներուժը։ Ծրագիրն ունի 3 բաղադրիչ։

Առաջինը վերաբերում է Հայաստան — Սիլիկոնյան հովիտ կապի ամրապնդմանը։ Այս տարի հայ 45 ձեռներեցներ հնարավորություն կունենան այցելել Սիլիկոնային հովիտ, երեք շաբաթ տևողությամբ մասնակցել հատուկ մասնագիտական դասընթացների, ստանալ ձեռնարկատիրական գիտելիքներ, հանդիպումներ ունենալ ներդրողների, վենչուրային ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Ըստ ծրագրի՝ Կալիֆորնիայի Սան Խոսե քաղաքում կստեղծվի հայկական կենտրոն, որտեղ մասնակիցները ոչ միայն կապրեն, այլև կունենան հանդիպումներ, քննարկումներ, կշփվեն սփյուռքի ներկայացուցիչների հետ և այլն։

Համագործակցություն է նախատեսվում Սիլիկոնային հովտի Դրեյփերի համալսարանի հետ։ Մրցութային կարգով անցած 15 ձեռներեցներ հնարավորություն կունենան 7 շաբաթ տևողությամբ վերապատրաստման դասընթացներ անցնել այդ համալսարանում։  Այս բաղադրիչն ամբողջությամբ ֆինանսավորվում է Հայ բարեգործական ընդհանուր միության կողմից։

Ըստ «Հայկական վիրտուալ կամրջի» երկրորդ բաղադրիչի, Հայաստանը պետք է դառնա «հաբ»` տաղանդի, գաղափարների ազատ մուտքի և ելքի հնարավորություններով երկրների հետ` տեխնոլոգիական ոլորտում համագործակցելով և օգտվելով էկոհամակարգի բոլոր հնարավորություններից, ռեսուրսներից և Հայաստանում գործող հարկային արտոնություններից։

«Հայկական հաբ»-ի ստեղծումով 2020 թվականին հնարավորություն կընձեռնվի Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ տարածքի երկրների ընկերություններին տեղափոխվել և ընկերությունը գրանցել Հայաստանում, բացել նոր աշխատատեղեր, ձևավորել մասնագիտական փորձի փոխանակման մի նոր հարթակ հայ և օտարերկրյա ընկերությունների մասնագետների միջև:

Հաջորդ բաղադրիչը Սփյուռքի սթարթափ ծրագիրն է:  Ծրագրի նպատակն է հայկական տնտեսական ներուժի ներգրավման միջոցով նպաստել ՀՀ-ում տնտեսական զարգացմանը, աջակցել ներդրումների իրականացմանը, ինչը կբերի նոր աշխատատեղերի ստեղծմանը, Սփյուռքի հայազգի ձեռներեցների համար հնարավորություն ստեղծել Հայաստանում խթանելու սթարթափերի համակարգի կայացմանը, ինչպես նաև Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում ներդնել նորարարական տեխնոլոգիաներ, նպաստել փոքր և միջին բիզնեսի զարգացմանը: Միևնույն ժամանակ, ծրագրի իրականացումը կնպաստի Հայաստան հայրենադարձության խթանմանը:

Եվ վերջապես, նպատակ է դրվել շուրջ 20 սփյուռքահայ գործարար կազմակերպությունների ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում ներդրումային միջավայրը, սթարթափ հիմնելու հնարավորությունները: Ծրագրի շրջանակներում ձեռներեցների հետ 5 օրվա ընթացքում բիզնես մենթորների և մարզիչների կողմից անցկացվելու են բազմաֆորմատ դասընթացներ և սեմինարներ, որոնք կիրականացնեն ոլորտի լավագույն մասնագետները։ Բուն միջոցառման վերջին օրը ձեռներեցները կներկայացնեն իրենց սթարթափ գաղափարները ժյուրիին և կարժանանան մրցանակների։ Լավագույն մինչև 10 բիզնես ծրագրերը կֆինանսավորվեն մինչև 15 մլն դրամի չափով և Հայաստանում կսկսեն իրենց գործունեությունը։

Ավելացնենք, որ ֆինանսավորումն իրականացվելու է ՀՀ պետական բյուջեից և ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներից, մասնավորապես մի շարք դոնոր կազմակերպությունների աջակցությամբ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+