Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+7°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 22:41

«Ռոսսելխոզնադզորի» որոշումը փորձում ենք հնարավորինս շուտ «հետողորմյա» անել. էկոնոմիկայի նախարար

«Ռոսսելխոզնադզորի» որոշումը փորձում ենք հնարավորինս շուտ «հետողորմյա» անել. էկոնոմիկայի նախարար

Կտրուկ խստացնելու ենք սննդի անվտանգության ողջ արժեշղթային նկատմամբ վերահսկողությունը։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով  «Ռոսսելխոզնադզոր»-ի կողմից Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներմուծման սահմանափակումների մասին հարցին։

Ըստ նրա՝ այսօր ընկերություններն ունեն պարտավորություն համապատասխանեցնել իրենց արտադրությունը կամ իրացման վայրը սննդի անվտանգության միջազգային ստանդարտներին։ «Բայց իրական կյանքում մեր սննդի անվտանգության ստուգումները ցույց են տալիս, որ այդ պահանջները չեն պահապնվում։ Խստացնելու ենք բոլոր կանոնակարգերը, որոնց բվերաբերյալ շուտով կլինեն օրնեսդրական կարգավորումները»,-հայտարարել է Քերոբյանը։

Ինչ վերաբերում է «Ռոսսելխոզնադզոր»-ի որոշմանլ ապա, ըստ Քերոբյանի, այդ որոշում հանդիսանում է առևտրային բարիեր։ «Մեր տեսակետն այն է որ այդպիսի որոշում չէր կայացվել ԵԱՏՄ կարգավորումների շրջանակներում։ «Մենք ամեն օր քննարկումների մեջ ենք, որպեսզի հնարավորինս արագ «հետողորմյա» անենք այդ որոշումները կամ դրա մի մասը»,-նշել է Քերոբյանը։

Ըստ նախարարի՝ «Ռոսսելխոզնադզոր»-ի  որոշումը չի ենթադրում, որ մեր մոտ վտանագվոր սնունդ է։ «Այդ որոշման արդյունքում մենք կարծում ենք, որ մեր կարգավորումները չեն համապատսախանում ԵԱՏՄ կարգավորումներին։ Ինչ վերաբերում են կաթնամթերքի արտադրությանը, ապա խնդիրները ողջ արժեշթայում են»,-նշել է Քերոբյանը։

Մարտի 29-ին  «Ռոսսելխոզնադզորը» հայտարարել էր Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներկրման հնարավոր սահմանափակումների մասին՝ կապված վատ վերահսկողության և հայկական կողմի սահմանափակող միջոցների խախտման հետ։ Ավելի ուշ Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչությունը, ի պատասխան «Ռոսսելխոզնադզոր»-ի, հայտնել է, որ արտահանվող կաթնամթերքում խախտումներ չեն հայտնաբերվել։ 

Տնտեսագետ Գագիկ Մակարյանը Armenia Today-ի հետ զրույցում հայտնել է, որ չի բացառում քաղաքական դրդապատճառը, որովհետև այդպիսի նախադեպեր եղել են:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+