Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+7°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 21:52

Կառավարությունը զբոսաշրջության մարկետինգի համար հատկացրել է 1 միլիարդ դրամ. Քերոբյան

Կառավարությունը զբոսաշրջության մարկետինգի համար հատկացրել է 1 միլիարդ դրամ. Քերոբյան

Անցած տարի Հայաստան է այցելել 1 մլն 670 հազար զբոսաշրջիկ, ընդ որում՝ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին մենք գերազանցել ենք 2019-ի ցուցանիշները։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ 

«Հունվար ամսին Հայաստան է այցելել 159 հազար զբոսաշրջիկ. դա մոտավորապես 30 տոկոսով ավելի է, քան 2019-ի ռեկորդային տարվա ցուցանիշը։ Այս տարի կառավարությունը զբոսաշրջության մարքետինգի համար հատկացրել է զգալիորեն ավելի մեծ գումար։ Տրադիցիոն 200 միլիոնի փոխարեն այս տարի ոլորտի զարգացման խթանման համար կառավարությունը 1 մլրդ դրամ է հատկացրել», — հայտնեց Էկոնոմիկայի նախարարը։

Ըստ Քերոբյանի՝ զբոսաշրջային հոսքերի ավելացման համար արդեն ԱԺ է ներկայացվել Զբոսաշրջության մասին նոր օրենքի նախագիծը։ «Մենք արդեն խոշոր ներդրումներ ենք անում ենթակառուցվածքների զարգացման վրա և պլանավորում ենք դա շարունակել հետագայում. կառավարության ծրագրով խոստացել ենք 20 զբոսաշրջային կլաստեր զարգացնել»,-հայտարարեց Քերոբյանը։

Այդ ենթակառուցվածքային ծրագրերով, ըստ նախարարի,  ներդրումներ են արվում Գյումրիում, Գորիսում, Ջերմուկում և այլ համայնքներում։ Կառավարությունը ներդրումային ծրագիր է իրականցնում Արենիի ներդրումային կլաստերի ստեղծման համար։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+