Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.25 տոկոսային կետով: Այս մասին հայտնել է Կենտրոնական բանկը:
Դեկտեմբերի 13-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 10.75%,
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 12.25%, իսկ բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 9.25%:
Նշենք, որ մինչ այժմ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 10,5% էր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







