Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:33

Ի՞նչ է սպասվում Buissup Global Forum հայաստանյան ստարտափների ամենասպասված մրցույթի մասնակիցներին, պատմել է Գոհար Ղումաշյանը

Ի՞նչ է սպասվում Buissup Global Forum հայաստանյան ստարտափների ամենասպասված մրցույթի մասնակիցներին, պատմել է Գոհար Ղումաշյանը

«Հայ գործարարների ասոցացիա» — ն «Տաշիր» ընկերությունների խմբի հետ համատեղ կազմակերպում է Buissup Global Forum — ը։ Այս տարի արդեն երկրորդ անգամ է, որ մենք մեկ հարթակում համախմբում ենք երիտասարդ և սկսնակ գործարարների և ստարտափերների։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է «Հայ գործարարների ասոցացիա» — յի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանը։

Ղումաշյանի փոխանցմամբ՝ այս տարի ստացվել են 300-ից ավելի հայտեր և ընտրվել են լավագույն 200 մասնակիցները, որոնք, ընդհանուր առմամբ, ներկայացրել են 50 նախագիծ։ Նախագծերն ընտրվել են «Հայ գործարարների ասոցացիա» — յի էքսպերտային խմբի ջանքերով։ «Այսօր բացմանը իրենք ներկա են, տեսնում ենք նրանց փայլուն աչքերը, թե ինչպես են սպասում մեկ շաբաթից կատարելագործված կերպով տեսնելու իրենց ծրագրերը, որով հանդես կգան ներդրողների առջև», — նշեց Ղումաշյանը։

Ասոցացիայի տնօրենի խոսքով ոլորտային սահմանափակումներ չեն լինելու։ «Այս տարի, ինչպեսև անցյալ տարի, ունենք ծրագրեր բժշկության, կրթության և ինովացիոն ոլորտներից, ունենք շատ ծրագրեր IT ոլորտից, ունենք ծրագրեր, որոնք ռոբոտաշինության հետ են կապված», — նշեց նա՝ ընդգծելով, որ բոլորն էլ Հայաստանի տարբեր ոլորտների զարգացմանը նպաստող ծրագրեր պետք է լինեն։ 

«Մեզ համար շատ կարևոր է, որ ծրագիրը լինի ինովացիոն, իսկ ծագումնաբանությունը լինի հայկական, այսինքն՝ ծրագիրը ստեղծվի Հայաստանում, որպեսզի նպաստի տնտեսության զարգացմանը և հետագայում՝ ինչպես այսօր մեզ անցյալ տարվա հաղթողները հավաստեցին, մեր օգնությամբ դրանք կդառնան միջազգային և Հայաստանի պատիվը բարձր կպահեն միջազգային գործարարության ոլորտում», — նշեց Ղումաշյանը։

Armenia Today-ի հստակեցնող հարցին, թե ներդրողների կողմից քա՞նի ստարտափ-նախագիծ է ընտրվելու և ինչպե՞ս է իրականացվելու ֆինանսավորումը, Գոհար Ղումաշյանը հայտնեց. «Մենք ունենք բավականին հաջողակ և փորձառու, աշխարհում բարձր հեղինակություն ունեցող  ինվեստորներ, որոնք «Հայ գործարարների ասոցացիա» -ի ռեզիդնետներն են։ Անցյալ տարի ևս հենց իրենք էին հաղթող թիմերի ինվեստորները, այս տարի ևս այդպես կլինի։ Հաղթող ծրագրերի հետ կապված չունենք սահմանափակում, անցած տարի ունեինք 9 հաղթող ծրագիր, այս տարի շատ ենք ուզում ավելին լինեն։ Մենք պատրաստ ենք ավելի շատ ներդրումների, քանի որ սպասում ենք ավելի մասշտաբային ծրագրերի»։

Հիշեցնենք, որ Buissup Global Forum 2022 — ը տեղի է ունենում սեպտեմբերի 5-11-ը՝ Դիլիջանում:  Buissup Global Forum-ը կրթական ֆորում է, որի նպատակը Հայաստանում երիտասարդական ձեռներեցության զարգացման խթանումն է: Համաժողովը կազմակերպել է «Հայ գործարարների ասոցիացիան»՝ «Տաշիր» խմբի աջակցությամբ:

2021 թվականին համաժողովը  Հայաստանից և այլ երկրներից շուրջ 500 մասնակից է ունեցել: Ինչպես Armenia Today-ի հետ զրույցում հայտնել է  Ղումաշյանը, Ասոցացիան «Տաշիր» ընկերությունների խմբի հետ համագործակցությամբ անցյալ տարվա ֆորումի հաղթողների հետ հուշագրեր է ստորագրել։ Գրեթե բոլոր նախագծերը առաջին փուլում ֆինանսավորում են ստացել, որից հետո անցել են իրենց գաղափարների իրականացմանը:



© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+