Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:09

Buissup Global Forum 2022-ի գլխավոր նպատակը հայ գործարարներին մոտիվացնելն է. «Տաշիր» խմբի առաջին փոխնախագահ

Buissup Global Forum 2022-ի գլխավոր նպատակը հայ գործարարներին մոտիվացնելն է. «Տաշիր» խմբի առաջին փոխնախագահ

Buissup Global Forum 2022-ի գլխավոր նպատակը մեր ապագա գործարարների համար երկխոսության հարթակ ստեղծելն է, ինչպես նաև նրանց մոտիվացնելը՝ համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում ասել է «Հայ գործարարների ասոցիացիայի» գործադիր կոմիտեի նախագահ, «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Հայկ Իգնատյանը: 

«Նպաստելով գործարարության զարգացմանը՝ մենք ներդրում ենք կատարում մեր ապագայի մեջ, իսկ ապագան սկսվում է հենց այսօր», — հայտարարել է նա։ Իգնատյանը հույս է հայտնել, որ  միջոցառման մասնակիցները կկարողանան առանձնանալ իրենց նախագծերով ոչ միայն Հայաստանում, այլև այսօրվա իրողություններում զբաղեցնել իրենց տեղը միջազգային ասպարեզում։ «Շատ կարևոր է, որ ձեզանից յուրաքանչյուրը կարողանա իրեն դրսևորել աշխարհի մասշտաբով», — ընդգծել է Հայկ Իգնատյանը։

Նա նշել է, որ համաժողովի մասնակիցների համար տարբեր ոլորտների փորձառու մենթորիների հետ ինտենսիվ աշխատանք է նախատեսված։ «Ուրախ ենք, որ այս տարի ամենատարբեր ուղղություններով նախագծեր ենք ստացել՝ նորարական տեխնոլոգիաներից մինչև առողջապահություն, կրթություն և արդյունաբերություն», — հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահը։

Նա տեղեկացրել է, որ համաժողովի վերջին օրը մասնագիտական ժյուրին կգնահատի ներկայացված նախագծերը, իսկ լավագույնները պոտենցիալ ներդրողների հետ ներդրումային մտադրությունների մասին հուշագրեր կստորագրեն:

Հիշեցնենք, որ Buissup Global Forum 2022 — ը տեղի է ունենում սեպտեմբերի 5-11-ը՝ Դիլիջանում: Ընդհանուր առմամբ, համաժողովին մասնակցելու համար երիտասարդ ձեռներեցների կողմից մոտ 300 հայտ է ներկայացվել։ Ժյուրին ընտրել է 200 լավագույններին, որոնք կներկայացնեն շուրջ 50 նախագիծ։ 

Buissup Global Forum-ը կրթական ֆորում է, որի նպատակը Հայաստանում երիտասարդական ձեռներեցության զարգացման խթանումն է: Համաժողովը կազմակերպել է «Հայ գործարարների ասոցիացիան»՝ «Տաշիր» խմբի աջակցությամբ:

2021 թվականին համաժողովը  Հայաստանից և այլ երկրներից շուրջ 500 մասնակից է ունեցել: Ինչպես Armenia Today-ի հետ զրույցում հայտնել է «Հայ գործարարների ասոցացիա»-ի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանը, Ասոցացիան «Տաշիր» ընկերությունների խմբի հետ համագործակցությամբ անցյալ տարվա ֆորումի հաղթողների հետ հուշագրեր է ստորագրել։ Գրեթե բոլոր նախագծերը առաջին փուլում ֆինանսավորում են ստացել, որից հետո անցել են իրենց գաղափարների իրականացմանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+