Տաթև-Աղվանի ճանապարհի խնդիրների մասին խոսելով՝ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ իր ունեցած տեղեկություններով ճանապարհի խնդիրների մեծ մասը լուծվել է։
Նա հիշեցրեց, որ նախորդ տարվա վերջին այդ ճանապարհը շահագործման հանձնվեց մի փոքր ֆորս-մաժորային պայմաններում և արդեն այս տարի ակնհայտ խնդիրներ կային։
«Այս տարի մենք հասկացանք, որ ճանապարհը շատ լուրջ խնդիրներ ունի, փոսեր էին առաջացել և այլն։ Իմ ունցած տեղկություններով՝ մնացել է լուծել 500 մետր հատվածի խնդիրները»-ասել է Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց՝ անդրադառնալով ՏԿԵ նախարարության ներկայացրած նախագծին, որը հավանության արժանացավ կառավարության կողմից։ Նախագիծը վերաբերում է պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման գործընթացի ապահովմանը։
Առաջարկվում է ՀՀ Կառավարության ներքո հաստատված միջոցներից մոտ 43, 9 մլրդ և «21012 Եվրասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ միջանցքի զարգացման ծրագիր» միջոցառուման հաստատված համաֆինանսավորման գումարներից 2,295,150.1 հազ. դրամ հատկացնել ՏԿԵ-ին։
Ընդհանուր առմամբ նախագծով նախատեսվում է հիմնանորոգել 14.4կմ /կիլոմետր/ ընդհանուր երկարությամբ հանրապետական նշանակության ավտոճանապարհներ, որոնց իրականացման համար նախագծով նախատեսվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացնել 2,734,122,694 ՀՀ դրամ, որից շինարարական աշխատանքների իրականացման համար՝ շուրջ 2,7 ՀՀ դրամ, տեխնիկական հսկողության համար՝ 25,306,159 ՀՀ դրամ, հեղինակային հսկողության համար՝ 19,220,433 ՀՀ դրամ:
Ըստ հիմնավորման՝ նախագծի ընդունումը պայմանավորված է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա կնքված պայմանագրով նախատեսված՝ Հ-33, /Մ-3/ Ստեփանավան-Ագարակ -Յաղդան — /Հ-35/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ8+100 հատվածի (Ստեփանավան, Ագարակ) հիմնանորոգման աշխատանքներով` շինարարական աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների ձեռքբերման համար ֆինանսական միջոցների նախատեսման համար։
Նախագծի ընդունումը պայմանավորված է նաև 2021-2022 թթ. փոխանցիկ Հ-46, /Մ-2/-Տաթև-Աղվանի-/Մ-2/(Սյունիք) հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ37+500-կմ55+000 հատվածի (Աղվանի, Տանձավեր, Վերին Խոտանան, Շրվենանց) հիմնանորոգման և 2021թ-ից անավարտ Հ-45, /Մ-2/-Շաքի-Սիսան-Դաստակերտ-Ցողունի հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 14+590-կմ25+900 հատվածի (Դաստակերտ, Տորունիք, Տոլորս) հիմնանորոգման աշխատանքները ավարտին հասցնելու անհրաժեշտությունից։
Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







