Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:07

Մենք ձախողեցինք «Հյուսիս–հարավ» ճանապարհի կառուցման մեր ծրագիրը, բայց կարող ենք այլընտրանքներ ունենալ․ Սուրեն Պարսյան

Մենք ձախողեցինք «Հյուսիս–հարավ» ճանապարհի  կառուցման մեր ծրագիրը, բայց կարող ենք այլընտրանքներ ունենալ․ Սուրեն Պարսյան

Շուտով «Հյուսիս-հարավ» ծրագրի Իրան-Ադրբեջանի հատվածում կլինի ամբողջական երկաթգիծը, որը թույլ կտա շրջանցել ՀՀ–ն և այդ ծրագրից դուրս թողնել Հայաստանը։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում նշել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

«Ադրբեջանի ֆինանսավորմամբ կառուցվեց Աստարա-Ռաշտ երկաթգիծը, որը ադրբեջանական երկաթգիծը կապում է իրանական երկաթգծի հետ, ինչի համար ադրբեջանական կողմն Իրանին շուրջ 800 մլն վարկ տրամադրեց», — նշեց Պարսյանը՝ հավելելով, որ Իրան-Ադրբեջան հատվածում շուտով ամբողջական երկաթգիծ կլինի։

Ըստ տնտեսագետի՝ այդ ճանապարհը կշրջանցի Հայաստանը։ «Այսինքն՝ բեռները կհասնեն Իրանի նավահանգիստ, նավահանգստից կտեղափոխեն երկաթգիծ և այդ գծով կհասցվեն Ադրբեջան, ապա՝ Ռուսաստան, Բալիթիկ ծով և այլն. այսինքն՝ կիրականացվի «Հյուսիս-հարավ» բեռնափոխադրումների ծրագիրը և Հայաստանն այս ծրագրից դուրս կմնա», — նշեց նա։

Անդրադառնալով Նախիջևանի հատվածում երկաթգծի բացման վերաբեյալ Հայաստանի իշխանությունների հայտարարություններին, Պարսյանը նշեց, որ ադրբեջանական կողմը հակված չէ այդ ուղղությամբ երկաթգծի շահագործմանը, քանի որ դա այլընտրանք կդառնա այն նախագծին, որը շուտով պատրաստվում են շահագործման հանձնել։

«Ռուսական կողմը ևս հասկանում է, որ Իրան — Ադրբեջան — Ռուսաստան երկաթգծին էլ ավելի մրցունակ կլինի, էլ ավելի վերահսկելի կլինի, իսկ Նախիջևանի ուղղությամբ երկաթգծի աշխատելու դեպքում բեռները լավագույն դեպքում կարող է հասնեն Փոթի, որտեղից էլ Եվրոպա, այլ ոչ Ռուսաստան, այսինքն՝ Ռուսաստանը դուրս էր մնում այս ծրագրից», — նշեց տնտեսագետը։

Աբխազիայի հատվածում երկաթգծի վերականգնման հետ կապված Պարսյանը նկատեց, որ Ռուսաստանի և Իրանի համար հետաքրքիր կլինի այդ ուղղությամբ «Հյուսիս-հարավի» բեռնափոխադրումների կազմակերպումը որպես այլընտրանքային ուղղություն։

Անդրադառնալով Հայաստանի տարածքով «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի կառուցման ծրագրին՝ Պարսյանը նշեց. «Երբ 2009-ին ճանապարհային միջանցքի որոշումը կայացվեց, կանխտեսվում էր, որ կծախսվի մոտ 1 մլրդ դոլար։ Արդեն այս պահին խոսվում է 2-2.5 մլրդ դոլարի մասին, որով, օրինակ, հնարավոր էր երկաթգիծ կառուցել դեպի Իրան, սակայն հայկական կողմի սխալ հաշվարկների պատճառով թույլ տրվեցին բազմաթիվ չարաշահումներ և ներդրումային այս ծրագիրը ձախողվեց։ Դրան զուգահեռ մեր հակառակորդներն ավելի արագ ու արդյունավետ գործեցին և կառուցեցին իրենց երկաթգիծը»։

Այնուհանդերձ, ըստ տնտեսագետի, մենք հիմա պետք է փորձենք ավարտել Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածը, որն ամենաբարդ հատվածն է։ «Այս ուղղությամբ ԵՄ-ն իր կողմից 600 մլն եվրոյի ներդրում է խոստացել։ Ռուսական կողմը ևս հայտարարել է, որ պատրաստ է աջակցել։ Այստեղ պետք է հասկանանք՝ արդյո՞ք մեր կառավարությունն ունի թունելներ, կամուրջներ կառուցելու անհրաժեշտ կարողությունները։ Մենք արդեն Քաջարան-Մեղրի հատվածի նախագիծը պետք է ունենայինք, բայց նույնիսկ մրցույթի մասին տեղեկատվություն չկա», — եզրափակեց նա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+