Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:55

Իրանի հյուպատոսությունը Կապանում կարող է բացվել այս տարի

Իրանի հյուպատոսությունը Կապանում կարող է բացվել այս տարի

Չի բացառվում, որ Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսության բացումը Սյունիքի մարզկենտրոն Կապանում տեղի ունենա այս տարի:

Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում տեղեկացրել է Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը։

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին հանդիպել էր Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին և Կապանի ղեկավար Գևորգ Փարսյանին: Հանդիպման հիմնական թեման եղել է Իրանի հյուպատոսության բացումը: Մարզպետարանի տարածած հաղորդագրության համաձայն՝ իրանական կողմը դեռ նախորդ տարի էր Կապանում հյուպատոսություն բացելու համաձայնություն ձեռք բերել, և Իրանի դեսպանը հանդիպմանը նշել էր, որ Սյունիքում դիվանագիտական ներկայացուցչություն բացելու նպատակը բոլոր ոլորտներում հարաբերությունները զարգացնելն է։

Հայկական կողմի հետ հանդիպմանը դեսպան Բադախշան Զոհուրին ներկայացրել էր նաև հանդիպմանը ներկա հյուպատոսին՝ հավելելով, որ առաջիկայում հյուպատոսության կազմը կներկայացվի ՀՀ ԱԳՆ-ին։ Կապան կատարված այցի վերջում իրանցի հյուրերը տարածքներ էին դիտարկել ապագա հյուպատոսարանի համար:

«Մենք մի քանի տեղ առաջարկել ենք դեսպանին ու հյուպատոսին, հիմա, կարծես թե, այդ հարցերը հստակեցման փուլում են: Իրենց կողմից տեսանք Կապանում հյուպատոսություն ունենալու գործնական պատրաստակամություն, հստակություն»,- «Հետքի» հետ զրույցում ասել է մարզկենտրոնի ղեկավարը: Իսկ հարցին, թե երբ է նախատեսվում դրա բացումը, Գևորգ Փարսյանը պատասխանել է. «Գնահատելով իրենց տրամադրվածությունը՝ այս տարվա մասին է խոսքը»։

«Հետքի» հարցին, թե արդյոք Իրանը կարող է զսպող դեր խաղալ թուրք-ադրբեջանական հավանական նոր ագրեսիայի պարագայում, Կապանի համայնքապետը դրական է պատասխանել. «Իհարկե, վերջիվերո, Իրանի Իսլամական Հանրապետությունը հզոր երկիր է իր տնտեսությամբ և ռազմավարական առումով, և բազմիցս ենք լսել, որ սահմանների անխախտելիությունը կարմիր գիծ է իրենց համար։ Իրանի դեսպանի հետ էլ ենք ունեցել խոսակցություն, շոշափել ենք «միջանցքի» հարցը, նա ևս մեկ անգամ հայտարարեց, որ դա իրենց համար անթույլատրելի է, ես շնորհակալություն հայտնեցի, որ նման պաշտոնական հայտարարություններով են հանդես գալիս, որովհետև մեզ համար նույնպես անթույլատրելի է «միջանցք» եզրույթը»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+