Հայաստանի և Ադրբեջանի միջև ապաշրջափակումից հետո կառուցվող երկաթգծի վերաբերյալ կլինեն գրավոր պայմանավորվածություններ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Ապաշրջափակման դեպքում հնարավոր բոլոր ուղղություններով կբացվեն ենթակառուցվածքները։ Մեր վերջնական նպատակը ապաշրջափակման այնպիսի սցենար ունենալն է, որ տարածաշրջանային կայունություն կլինի։ Ինչքան կապուղիները շատ լինեն, այնքան արդյունավետ կլինեն մեր կողմից արված ծախսերը և տնտեսապես արդյունավետ կլինի մեր նախաձեռնությունը»,- նշեց Գրիգորյանը։
Ըստ Մհեր Գրիգորյանի՝ Հայաստանի դեպքում ճիշտ կլինի, որ դրանք լինեն պետական ենթակառուցվածքներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







