Եվրասիական տնտեսական միության պետությունների ղեկավարների խորհրդի նիստը տեղի կունենա մայիսին: Հնարավոր է՝ այն տեղի ունենա Իսիկ Կուլում։
Այս մասին հաղորդում է Ria.ru-ն։ Նշվում է, որ այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել Է Ղրղզստանի կառավարության ղեկավար Ակիլբեկ Ժապարովը։
Նրա խոսքով՝ գագաթնաժողովի շրջանակներում տեղի կունենա նաև մեծ տնտեսական ֆորում, որտեղ կքննարկվեն ԵՏՄ-ի վերաբերյալ Ղրղզստանի բոլոր նախաձեռնությունները, որոնք հնչեցվել են դեկտեմբերին նախագահ Սադիր Ժապարովի կողմից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



