Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:49

Ինչո՞ւ լոլիկի գինը չի նվազում․ ֆերմերները թվարկում են պատճառները

Ինչո՞ւ լոլիկի գինը չի նվազում․ ֆերմերները թվարկում են պատճառները

Տարվա այս սեզոնին գյուղմթերքի գինը բարձր է։ Սպառողները դժգոհում են, որ լոլիկը թանկ է։ Մանրածախ շուկայում լոլիկի մեկ կիլոգրամի արժեքը սկսվում է 400 դրամից։ Ֆերմերների խոսքով՝ գինը բարձր չէ, եթե հաշվի առնեն կատարած ծախսերը։

Armenia Today-ն այցելել է Արարատի մարզի մի քանի համայնքներ և զրուցել ֆերմերների հետ։ Արարատի մարզի Բաղրամյան համայնքի բնակիչ Արայիկ Մաթևոսյանը կյանքի մեծ մասը հողագործությանն է նվիրել՝ լոլիկ, սմբուկ և պղպեղ է աճեցնում։ Armenia Today-ի հետ զրույցում նա ասաց՝ աշխատուժը, բուժանյութերը ևս թանկացել են, բերքի ինքնարժեքը բարձր է, ստիպված են իրենց արտադրանքը թանկացնել։

Հողագործի պնդմամբ՝ այսօր հող մշակելով գյուղացին չին կարող լավ ապրել, քանի որ բերքը չեն կարողանում իրացնել։ Մաթևոսյանների ընտանիքը դեռ բուժանյութի գումար է պարտք։ Առավոտից երեկո դաշտում են, չարչարանքը շատ է, բայց եկամուտ գրեթե չկա։

Արտադրողները նաև դժգոհում են, որ նախորդ տարիների համեմատ հիմա ավելի շատ գումար են տալիս դաշտում աշխատող բանվորներին։ Այստեղ մեկ այլ խնդիր էլ են նշում․ աշխատուժ դժվարությամբ են գտնում։ Իսկ ովքեր համաձայնում են դաշտում աշխատել առաջվա պես 3000- 4000 դրամով, հողամաս չեն մտնում։

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+