Ինչպես նշված է Ադրբեջանի Կենտրոնական բանկի կայքում, վերջին 8 ամիսների ընթացքում Ադրբեջանի Կենտրոնական բանկի արտարժույթի պահուստներն աճել են 6,7% -ով՝ անցնելով 6 միլիարդ դոլարի շեմը։
2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ արտարժույթի պահուստների ծավալը կազմում էր 5,625 միլիարդ դոլար: Այսպիսով, ավելի քան ութ ամիսների ընթացքում Կենտրոնական բանկի արտարժույթի պահուստներն աճել են 379 միլիոն դոլարով կամ 6,7%-ով: Նշենք, որ 2018 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ, այն աճել է 500,8 միլիոն դոլարով կամ 9,1% -ով:
Կենտրոնական բանկի արժութային պահուստները հանդիսանում են Ադրբեջանի ռազմավարական պահուստների մասը: Նշենք, որ 2019 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Ադրբեջանի ռազմավարական արժութային պահուստները կազմել են 49 միլիարդ դոլար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







