Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+2°
  • Կապան+8°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 19:07

Հայաստանը 2 կետով բարելավել է տնտեսական ազատության ինդեքսում իր դիրքը

Heritage Foundation տնտեսական ազատության ինդեքսի համաձայն՝ 2021 թվականին Հայաստանը 178 երկրների շարքում զբաղեցնում է 32-րդ հորիզոնականը՝ նախորդ տարվա համեմատ բարելավելով իր դիրքը 2 դիրքով, փոխանցում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

Հայաստանի տնտեսական ազատության մակարդակը գնահատվում 71,9 միավոր 100-ից՝ բարելավելով մակարդակը 1,3 միավորով:Ամենաազատական տնտեսություն ունեցող երկրների հնգյակում են Սինգապուրը, Նոր Զելանդիան, Ավստրալիան, Շվեյցարիան և Իռլանդիան: Հարևան երկրներից Վրաստանը զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը, Ադրբեջանը 38-րդ հորիզոնականում է, Թուրքիան՝ 76-րդ, Իրանը` 168-րդ։

Նշենք, որ ԵԱՏՄ երկրների շարքում Հայաստանն առաջատար դիրքերում է, մասնավորապես՝ Բելառուս՝ 95-րդ, Ղազախստան՝ 34-րդ, Ղրղստան՝ 78-րդ, Ռուսաստան՝ 92-րդ հորիզոնականներ։ Տնտեսական ազատության ինդեքսի հաշվարկման հիմքում ընկած են հետևյալ ցուցանիշները՝

–օրենքի գերակայություն (սեփականության իրավունք, դատական արդյունավետություն, կառավարության ազնվություն)

–կառավարության չափ (հարկային բեռ, պետական ծախսեր, հարկաբյուջետային առողջություն)

–կարգավորման արդյունավետություն (բիզնես ազատություն, աշխատանքի ազատություն, դրամավարկային ազատություն)

–շուկայական ազատություն (առևտրի ազատություն, ներդրումային ազատություն, ֆինանսական ազատություն) Հայաստանն իր հորիզոնականը բարելավել է կառավարության ազնվություն (2020թ․ համեմատ դիրքը բարձրացել է 1․6-ով՝ 43․4-ից դառնալով 45), դատական արդյունավետություն (2020թ․ համեմատ դիրքը բարձրացել է 1․2-ով՝ 54․1-ից դառնալով 55․3), հարկաբյուջետային առողջություն (2020թ․ համեմատ դիրքը բարձրացել է 15․5-ով՝ 68.8-ից դառնալով 84.3) և աշխատանքի ազատություն (2020թ․ համեմատ դիրքը բարձրացել է 2-ով՝ 72.5-ից դառնալով 74.5) ենթացուցանիշների դիրքերի առաջխաղացման արդյունքում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+