Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:09

Գեղարքունիքում անասնակերի և հացահատիկի բերքահավաքը մտահոգիչ արդյունքներ ունի

Գեղարքունիքում անասնակերի և հացահատիկի բերքահավաքը մտահոգիչ արդյունքներ ունի

Գեղարքունիքի մարզի տնտեսություններում անասնակերի և հացահատիկի բերքահավաքը շարունակվում է բավականին մտահոգիչ արդյունքներով։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մաևրզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից, 2021 թվականի օգոստոսի 16-ի դրությամբ Գեղարքունիքում առկա 10 հազար 500 հեկտար աշնանացանից հնձվել է մոտ 9 հազար հեկտարը:

Հեկտարի միջին բերքատվությունը կազմել է 8-9 ցենտներ: 13 հազար հեկտար գարու արտերից հնձվել է մոտ 8 հազար հեկտարը՝ 7-7,5 ցենտներ միջին բերքատվությամբ։ Նույն օրվա դրությամբ մարզում կուտակվել է մոտ 62 հազար տոննա խոտ, 7 հազար տոննա ծղոտ։ «Անբավարար են բոլոր արդյունքները։ Մի քանի անգամ պակաս է ստացվում թե՛ հացահատիկը, թե՛ անասնակերը։ Մայիս-հունիս ամիսների երաշտը թողեց իր վնասակար ազդեցությունը։ Հացահատիկի արտերի մի մասը չի էլ հնձվել՝ չհասկակալվելու կամ բավարար աճ չունենալու պատճառով։ Լավ կամ բավարար արդյունք են ապահովել այն արտերը, որտեղ կիրառվել է ցանքաշրջանառություն կամ ոռոգում։ Սակայն ընդհանուր արդյունքում գործ ունենք սպասվածից մի քանի անգամ պակաս թվերի հետ։ Անմխիթար է նաև անասնակերի բերքահավաքի վիճակը։ Շատ խոտհարքեր հնձվելու ենթակա չեն եղել։ Եթե խոսենք թվերի լեզվով, ապա պիտի ասենք, որ մարզում ձմեռացման ենթակա 47 հազար 900 կովերի և 69 հազար մայր ոչխարների, 1600 ձիերի գլխաքանակի պահպանման համար անհրաժեշտ կլինի կուտակել մինչև 110 հազար տոննա խոտ, մինչդեռ այս պահի դրությամբ կուտակված է համարյա կիսով չափ։

Տնտեսությունները փորձում են բացը լրացնել բոլոր հնարավոր միջոցներով, մինչև իսկ գործարարների կողմից սպասվում է խոտալյուրի ներկրում Ռուսաստանի Դաշնությունից։ Մարդիկ հնձում են նույնիսկ դժվարամատչելի տեղերը, որտեղից հնարավոր է բերք ստանալ, Հայաստանի այլ մարզերից են խոտ ներկրում թանկ գներով, միայն թե կարողանան ձմռանը պահպանել անասնագլխաքանակը։ Եթե բավարար չափով չապահովվի անասնակերը, ձմեռացման շրջանում Գեղարքունիքում կսպասվի անասնագլխաքանակի կրճատում՝ մինչև 20 տոկոսի չափով»,- ներկայացրեց Մարտին Պետրոսյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+