Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:49

«Կավկասուս Օնլայն»-ին այլընտրանքային ինտերնետ ցանց Հայաստանի համար կա՛․ Սաղյան

«Կավկասուս Օնլայն»-ին այլընտրանքային ինտերնետ ցանց Հայաստանի համար կա՛․ Սաղյան

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել՝ «Կավկասուս Օնլայն» (Caucasus online) ընկերության մնացորդային 51 տոկոսանոց մասնաբաժինը ադրբեջանցի է ձեռք բերել։

Ի՞նչ վտանգներով է հղի այս փաստը հայաստանյան ինտերնետ ցանցի համար, ի՞նչ է անելու Հայաստանը հնարավոր ցանցային «անակնկալների» դեպքում։ Այս հարցերի շուրջ Armenia Today-ը զրուցեց «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգոր Սաղյանի հետ։

Սաղյանն ասաց, որ ընկերության տնօրինությունն ու սեփականատերը բոլորովին փոխկապակցված չեն որևէ պարտականությունով։ Դա նշանակում է, որ մեկի պարտականությունների համար մյուսը պատասխանատու չէ։ 

Վրաստանի կարգավորիչ մարմնի միակ հնարավորությունը եղել է արտաքին կարգավորողի նշանակումը։ Այսինքն՝ ընկերության ղեկավար նշանակել է հենց այդ կարգավորող մարմինը։

Սաղյանը չի կարծում, որ ընկերության անմիջական տնօրենը կխախտի որևէ պայմանագիր, քանի որ դա նրա անձնական պատասխանատվության տակ է։

Որպես հնարավոր այլընտրանք՝ Սաղյանը նշեց Իլոն Մասկի կողմից ստեղծված Neuralink ցանցին միանալու Հայաստանի հնարավորությունը։ Այդ ընկերությունը պարունակում է 1300 արբանյակ, որոնք պտտվում են ողջ երկրագնդով ու ծածկում նաև Հայաստանը, ընդամենը ամսական 100 ԱՄՆ դոլարով կարելի է սպառել այդ ցանցի հնարավորությունները՝ նախապես կատարելով փոքր ծախս։ Պետք է ուղղակի ձեռք բերել 500 դոլարանոց սարք և միանալ ցանկացած ինտերնետային կետի։

«Պահեստային տարբերակն արդեն առկա է մատչելի գներով։ Եթե սրանից 2 տարի առաջ այդ գիծը կարժենար միլիոնավոր դոլարներ, ապա այսօր կարելի է շրջանցել «Կավկասուս Օնլայն»-ի միացումը։ Բացի այդ՝ հայկական ընկերությունները «Կավկասուս Օնլայն»-ի հետ պայմանավորվածություն ունեն, որ տրաֆիկը չի ուղարկելու Բաքվի միջոցով»,- ասաց մասնագետը։  

Նշենք, որ ընկերության 51% բաժնեմասի՝ ադրբեջանցիների կողմից ձեռքբերման փաստին անդրադարձել է նաև ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը։ Նա հարցում է ուղարկել ԲՏԱ նախարարություն՝ ճշտելու, թե ի՞նչ անվտանգային խնդիրներ կարող է ստեղծել գործարքը Հայաստանի համար, սակայն նախարարությունից պարզաբանումներ չեն տվել։ 

Հիշեցնենք, որ 2021 թվականի մարտի 24-ին ընկերության հանձնաժողովը տարածել է հայտարարություն՝ նշելով, որ 2020թ. օգոստոսին «NEQSOL Holding» ընկերությունների խմբի սեփականատեր, ադրբեջանցի գործարար Հասանովը ձեռք է բերել վրացական «Caucasus online» ընկերության բաժնեմասերի մնացած 51%-ը՝ այսպիսով դառնալով ընկերության 100% բաժնեմասերի անօրինական սեփականատերը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+