Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:23

Քննարկվել են «Ռուսաստանի տիեզերական համակարգեր» ընկերության հետ համագործակցության հնարավորությունները

Քննարկվել են «Ռուսաստանի տիեզերական համակարգեր» ընկերության հետ համագործակցության հնարավորությունները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է «Ռուսաստանի տիեզերական համակարգեր» ընկերության («Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի կազմում) պատվիրակությանը՝ ընկերության միջազգային համագործակցության կենտրոնի պետ Վլադիմիր Սավելևի գլխավորությամբ. տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից:

Հանդիպմանը մասնակցել է նաև հայաստանյան «Գեոկոսմոս» ՓԲԸ-ի տնօրեն Գևորգ Մանուկյանը, տեղեկացնում նախարարության լրատվական ծառայությունը։ Պատվիրակության անդամները ներկայացրել են տիեզերական գործունեության արդյունքների կիրառման ուղղությամբ «Ռուսաստանի տիեզերական համակարգեր» ընկերության առաջարկած լուծումներն ու ծառայությունները, որոնք կարող են ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման նպատակով օգտագործվել ենթակառուցվածքների, տրանսպորտի, հողօգտագործման, ընդերքօգտագործման, ինչպես նաև արտակարգ իրավիճակների, բնապահպանության և այլ ոլորտներում։

Պատվիրակության ղեկավար Վլադիմիր Սավելևը և «Ռուսաստանի տիեզերական համակարգեր» ընկերության առաջատար մասնագետ Միխայիլ Բերյոզկինը, մասնավորապես, անդրադարձել են «ԳԼՈՆԱՍՍ» նավարկման համակարգի և երկրի հեռահար զոնդավորման տեխնոլոգիաների հիման վրա ընկերության աշխարհագրական տեղեկատվական հարթակի միջոցով տարբեր ենթակառուցվածքային նախագծերի իրականացման ընթացքի օպերատիվ և ճշգրիտ մշտադիտարկումներ կատարելու, ինչպես նաև դրանց հիման վրա համապատասխան ոլորտային գերատեսչությունների կողմից որոշումներ կայացնելու առավելություններին։

«Ռուսաստանի տիեզերական համակարգեր» ընկերության մաս կազմող «Տիեզերական հաղորդակցություններ» («ԿոսԿոմ») ընկերության ներկայացուցիչ Միխայիլ Կոպիլցովը փոխնախարար Արմեն Սիմոնյանին ներկայացրել է նավիգացիոն տեխնոլոգիաների հիման վրա մշակված մի շարք ծառայությունների և արտադրանքների հնարավորությունները, որոնք կիրառելի են իրական ժամանակում տրանսպորտային համակարգի կառավարման ու մշտադիտարկման, այդ ոլորտում ավտոմատ վճարային համակարգերի, ուղևորային հոսքերի մշտադիտարկման, վտանգավոր բեռների փոխադրումների մշտադիտարկման, թափոնների կառավարման և այլ ոլորտներում։ Հանդիպման ընթացքում փոխնախարար Արմեն Սիմոնյանը և ռուսաստանյան ընկերության ներկայացուցիչները քննարկել են Հայաստանում «Ռուսաստանի տիեզերական համակարգեր» ընկերության մշակած տեխնոլոգիաների ու ծառայությունների կիրառման ուղղությամբ համագործակցության հնարավորությունները, պայմանավորվածություն է ձեռք բերվել ընկերության կողմից գործակցության կոնկրետ առաջարկներ ներկայացնելու վերաբերյալ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+