Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 18:21

Կսկսվի Կապսի ջրամբարի շինարարությունը

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 18-ին քննարկեց «ՀՀ Կառավարության ծրագրի 2020-ի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի տեղեկացմամբ՝ հաշվետու տարում համայնքներում շարունակվել են վարչատարածքային բարեփոխումների շրջանակում նախատեսված աշխատանքները: Մասնավորապես, իրականացվել  են 26 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր, որոնցից 14 մլրդը՝ պետական բյուջեի միջոցներով: 11 մլրդ դրամ հատկացրել են համայնքային բյուջեները, ինչը փաստում է, որ ՏԻՄ-երի ինստիտուտն աշխատում է: Համայնքային ծրագրերի իրականացմանը մասնակցել են նաեւ այլ՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձինք՝ կատարելով 700 մլն դրամի չափով ներդրումներ:

Զարգացման ծրագրեր են իրականացվել 28 միավորված համայնքներում. այդ նպատակով հատկացվել է 1,85 մլրդ դրամ դրամաշնորհային օժանդակություն: 2,1 մլրդ դրամ ուղղվել է Ադրբեջանից վերջերս բռնագաղթած մեր 185 հայրենակիցներին բնակարաններով ապահովելուն: Ծրագիրը դեռ շարունակվում է. նախատեսվում է այս տարի բնակարանով ապահովել մոտ 200-240 փախստական ընտանիքի: Փոխնախարարը կարծում է, որ 1-2 տարվա ընթացքում այս խնդիրը Կառավարությունը կլուծի:

Ջրառը Սեւանա լճից ավելի քիչ է եղել, քան նախատեսված էր:

Կապսի ջրամբարի շինարարությունը կսկսվի  այս տարի. նախորդ տարի այս ուղղությամբ աշխատանքներ տարվել են: 10 խոշոր համայնք էլ թվայնացվել է:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+