Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:38

Կապույտ վառելիքը կհասնի Ագարակ, Մեղրի և Լեհվազ բնակավայրեր․ ներդրվել է 257,5 միլիոն դրամ

Կապույտ վառելիքը կհասնի Ագարակ, Մեղրի և Լեհվազ բնակավայրեր․ ներդրվել է 257,5 միլիոն դրամ

ՀՀ կառավարության` 257,5 միլիոն դրամ ներդրմամբ` Ագարակ, Մեղրի և Լեհվազ բնակավայրերում իրականացվում են գազատար խողովակաշարերի մոնտաժման աշխատանքներ։ Այս մասին հայտնել է ՀՏԶՀ լրատվական հոսքերի ծառայությունը:

Ագարակ բնակավայրում ներդրումը կազմում է 128 միլիոն 941 հազար դրամ, որով մոնտաժվում է 10 112 գծամետր խողովակաշար։

Ագարակում կա 1235 տնտեսություն, 4618 բնակիչ։ Բնակավայրի չգազաֆիկացված թաղամասերն այս ծրագրով ամբողջությամբ կապահովվեն կապույտ վառելիքով։

Մեղրի բնակավայրում ներդրումը կազմում է 72 միլիոն 510 հազար դրամ, որի շնորհիվ 1338 տնտեսություն և 4470 բնակիչ ունեցող համայնքի` գազ չունեցող թաղամասերը կգազաֆիկացվեն։ Մոնտաժվում է 4553 գծամետր խողովակաշար։

Լեհվազ բնակավայրում այս ծրագրի շրջանակում ներդվել է 56 միլիոն 215 հազար դրամ, որով մոնտաժվել է 5151 գծամետր խողովակաշար։ Ագարակում տնտեսությունների թիվը 150 է` 612 բնակչով։

Բացի բնակիչներից` ծրագրի շահառու են նաև 38 տնտեսվարող, 3 դպրոց և 5 մանկապարտեզ, որոնք ևս հնարավորություն կունենան օգտվելու կապույտ վառելիքից։ Ընդհանուր առմամբ՝ մոնտաժվում է 19816 գծամետր խողովակաշար։

Մեղրի միավորված համայնքի բնակչության թիվը 12 297 է։ Կատարվող աշխատանքների շնորհիվ կապույտ վառելիքը կհասնի 9700 բնակչի, որը կազմում է միավորված համայնքի բնակչության 78,8 տոկոսը։ Աշխատանքներն իրականացվում են ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով` կառավարության ֆինանսավորմամբ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+