Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը չորեքշաբթի Պետդումայում ունեցած ելույթի ժամանակ հայտնել է, որ Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) աստիճանաբար կվերացնի միության սահմաններից դուրս պարենի արտահանման սահմանափակումները, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Մեր գործընկերները, հարևանները սննդի որոշակի տեսակների կարիք ունեին։ Ընդունվել է Եվրասիական տնտեսական միության համապատասխան որոշումը մի շարք ապրանքների արտահանման սահմանափակման մասին։ Այս պահին արդեն կամաց-կամաց մենք կչեղարկենք դրանք»,- հայտարարել է Միշուստինը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







