ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հուլիսի 20-ին հանդիպել է Մոսկվայի տարբեր առևտրային հարթակներում գործունեություն ծավալող հայ ներկրողների և գործարարների հետ, ինչպես նաև՝ «Ֆուդ սիթի» մեծածախ-մանրածախ կենտրոնի ներկայացուցիչների հետ:
Դեսպանատան մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին օրերին առևտրի կենտրոնի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև առաջացած խնդիրների կարգավորման ուղիներին վերաբերող հարցերը։
Կարևորվել է համակարգված գործողությունների իրականացումը՝ ՌԴ օրենսդրության շրջանակներում առկա հարցերի կարգավորման նպատակով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







