Հինգշաբթի առավոտյան նավթի համաշխարհային գները երկրորդ օրն անընդմեջ աճում են։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին՝ վկայակոչելով սակարկությունների տվյալները։ Brent տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը աճել է 0,21 տոկոսով՝ հասնելով բարելի դիմաց 42,12 դոլարի նշագծին: Ընդ որում, WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,13 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 39,87 դոլարի։
«Շերեմետևո» օդանավակայանում 174 չվերթ է չեղարկվել
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում չեղյալ է հայտարարվել 174 չվերթ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Ռոսավիացիային»: Այժմ Մոսկվայի օդանավակայանները՝ «Շերեմետևոն», «Վնուկովոն», «Դոմոդեդովոն»...