WTI տեսակի նավթը ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի արդյունքներով թանկացել է 93 տոկոսով, Brent-ը՝ 59 տոկոսով։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Երեքշաբթի կայացած սակարկությունների արդյունքում Brent տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 1,2 տոկոսով՝ հասնելով 41,27 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսները՝ 0,7 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 39,27 դոլարի: