Լոնդոնի ICE բորսայում Brent ապրանքանիշի նավթի՝ 2020 թվականի օգոստոսի մատակարարումներով ֆյուչերսների արժեքն աճել է 2,2 տոկոսով՝ հասնելով բարելի դիմաց 43,1 դոլարի: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Վերջին անգամ այս տեսակի նավթի արժեքը բարելի դիմաց 43 դոլարից բարձր էր ընթացիկ տարվա հունիսի 8-ին:
Միևնույն ժամանակ WTI տեսակի նավթի գինն աճել է 2,3 տոկոսով՝ բարելի դիմաց հասնելով մինչև 40,75 դոլարի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







