Նավթի համաշխարհային գները երկուշաբթի առավոտյան բացասական դինամիկա են ցուցադրում պահանջարկի վերականգնման համար պահպանվող մտավախությունների ֆոնին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Երևանի ժամանակով ժամը 08:57-ի դրությամբ՝ Brent տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը նվազել է մինչև 42.09 դոլար՝ մեկ բարելի դիմաց 0.26 տոկոսով նվազելով:
WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսներն իջել են բարելի դիմաց մինչև 39,66 դոլար՝ 0,48 տոկոսով նվազելով:
Մինչդեռ WTI տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսները նվազել են՝ հասնելով բարելի դիմաց 39,7 դոլարի՝ 0,13 տոկոսով:
Շուկայի մասնակիցները մտավախություն ունեն, որ COVID-19 վարակվածների թվի աճը կարող է զսպել նավթի պահանջարկի վերականգնումը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







