Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+6°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 22:54

Տեղափոխվելով Հայաստան՝ հնարավոր կլինի ստանալ Ռուսաստանում վաստակած կենսաթոշակը. Սաիյան

2019 թ դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում կնքած հանաձայնագրով կարգավորում  է ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների կենսաթշակային ապահովումը ՝ նախատեսելով կենսաթոշակների արտահանում ԵԱՏՄ շրջանակներում: Այս մասին այսօր ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հայտարարեց Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը:

Ի ՞նչ է դա նշանակում

Սաիյանի խոսքով՝ ի տարբերություն 1992 թվականին կնքված և այսօր այլևս չգործող ԱՊՀ համաձայագրի, որի հիմքում  հիմքում ընկած էր կենսաթոշակների վճարման  տարածքային սկզբունքը, նոր համաձայանգրի հիմքում ընկած է համամասնության սկզբունքը, ինչը նախատեսում է, որ ԵԱՏՄ անդամ յուրաքանչյուր պետություն նշանակում և վճարում է կենսաթոշակի գումարը այն ժամանակահատվածի համար, երբ անձը պետությանը կատարել է վճարումներ ՝ անկախ բնակության վայրից:

Սաիյանը օրինակով բացատրեց.

«Օրինակ, եթե անձը 10 տարի աշխատել է Ռուսաստանի Դաշնությունում, 10 տարի Բեառուսում, ևս 10 տարի՝ ՀՀ-ում, և կենսաթոշակային տարիքից հետո բնակություն է հաստատում Բելառուսում, ապա Հայաստանի Հանրապետությունը իր մոտ աշխատած 10 տարվա համար կենսաթոշակը կփոխանցի Բելառուսի Հանրապետությունում ապրող քաղաքացիներին: Սա նշանակում է, որ Հայասանից իր 10 տարվա կենսաթոշակը ստանալու համար այլևս կարիք չի լինի գալ Հայաստան, դիմումը կներկայացնի իր փաստացի բնակության վայրի իրավասու մարմին և այդ տեղեկատվությունը կփոխանցվի մեզ՝ որպես որոշում ընդունող կողմ»,-ասաց Սաիյանը:

Նույն մոտեցոումը կգործի այն դեպքում, երբ այլ երկրի քաղաքացին  բնակվում է ՀՀ-ում և այլ երկրից է  ստանում թոշակ:

Սաիյանն ընդգծեց, որ  այս համաձայնագրով արտերկրում բնակվող հայերը հետագայում հնարավորություն կունենան տեղափոխվելով և բնակվելով Հայաստանում՝ ստանալ Ռուսաստանի Դաշնության կողմից նշանակված կենսաթոշակը: 

Փոխնախարարի խոսքով՝ այդ համաձայնագրով նախատեսված պայմաններով և կարգով  կենսաթոշակը նշանակվում և վճարվում է համաձայագրի ուժի մեջ  մտնելուց հետո ընկած ժամանակահատվածի  և աշխատանքային  ստաժի համար: Նախկին ժամանակահատվածի համար շարունակելու է գործել 1992 թվականի համաձայնագրի պայմանները:

Այս համաձայանգիրը չի տարածվում զինվորական կենսաթոշակների վրա:

Սաիյանը խոսքով՝ համաձայնագրի կնքումը ՀՀ Բյուջեի ծախսերը կավելացնեի, բայց դրանք կլինեն կառավարելի և տանելի:

Անդրադառնալով համաձայնագրի ուժի մեջ մտնելու ժամկետներին՝ Սաիյանը նշեց, որ սա բազմակողմ համաձայնագիր է երբ որ ներպետական գործընթացներն ավարտվեն, այն ուժի մեջ կմտնի:

Սաիյանը նշեց, որ Հայաստանը առաջինն է վավերացնելու համաձայնագիրը,  ԵԱՏՄ մյուս գործընկերները դեռ չեն վավերացրել այն:

Հանձնաժողովը կողմ քվեարկեց համաձայնագրին, հարցը կընդգրկվի ԱԺ լիագումար նիստում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+