Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:17

ՀՀ-ում ռուսական ընկերությունների շահերի ոտնահարումն անպատասխան չի մնա. Գալուզին

ՀՀ-ում ռուսական ընկերությունների շահերի ոտնահարումն անպատասխան չի մնա. Գալուզին

Հայաստանում ռուսական տնտեսվարողների օրինական շահերի ոտնահարումը Մոսկվան անպատասխան չի թողնի, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։

Նա նշել է, որ Հայաստանում ռուսական ընկերությունների և գործարարների նկատմամբ քաղաքական դրդապատճառներով «սեփականության վերաբաշխման» միտումներ են նկատվում։

Անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը ժամանակավոր պետական կառավարման հանձնելուն և դրա շուրջ ընթացող դատական գործընթացներին՝ Գալուզինը դրանք որակել է որպես հաշվեհարդար քաղաքական մրցակցի նկատմամբ և կասկածի տակ դրել իշխանությունների՝ կոռուպցիայի դեմ պայքարի հիմնավորումները։

Նրա խոսքով՝ մինչև ՀԷՑ-ի սեփականատիրոջ՝ Հայաստանի քաղաքական կյանք մտնելը, ընկերության գործունեության վերաբերյալ էական դժգոհություններ չեն հնչել։

«Ընդ որում՝ նոր կառավարիչները, որքանով կարելի է դատել, մեծ հաջողությունների չեն հասել այն ձեռնարկության կառավարման գործում, որտեղ հարյուրավոր միլիոն դոլարներ են ներդրվել»,- հավելել է նա։

Հայկական երկաթուղու կառավարումը երրորդ երկրի փոխանցելու շուրջ քննարկումներին անդրադառնալով՝ փոխնախարարը նշել է, որ «Հարավկովկասյան երկաթուղին» (ՀԿԵ) 2008 թվականից Հայաստանում կատարել է շուրջ 388 միլիոն դոլարի ներդրում և վճարել 194 միլիոն դոլարի հարկ։

Գալուզինի տվյալներով՝ ընկերությունը վերանորոգել է ավելի քան 520 կմ երկաթուղի, փոխարինել կոճերի կեսը, վերակառուցել ավելի քան 50 ենթակառուցվածքային օբյեկտ, այդ թվում՝ 38 կամուրջ և երկու թունել։ ՀԿԵ-ում աշխատում է ավելի քան 2500 մարդ։

Ռուսաստանի փոխարտգործնախարարի գնահատմամբ՝ ռուսական ընկերությունների օրինական շահերի ոտնահարումը վնասում է Հայաստանի ներդրումային միջավայրին և «չի մնա առանց պատշաճ արձագանքի»։

ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն սեպտեմբերի 17-ին նույնպես հայտարարել էր, որ Հայաստանում գործող ռուսական բիզնեսի նկատմամբ «ոչ բարեկամական գիծ» և «երկակի չափանիշներ» են կիրառվում։

ՌԴ պաշտոնյաների հայտարարությունները հնչել էին Հայաստանի երկաթուղու հետագա կառավարման շուրջ Երևանի և Մոսկվայի քննարկումների ֆոնին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 5-ին հայտարարել էր, որ ռուսական կառավարման պահպանումը միջազգային ներդրողների համար պատժամիջոցային ռիսկեր է ստեղծում և կարող է խոչընդոտել Հայաստանի՝ միջազգային երկաթուղային ցանցին ինտեգրմանը։ Երևանը Մոսկվայի հետ քննարկում էր կոնցեսիոն կառավարումը երկու երկրի հետ բարեկամ երրորդ կողմի փոխանցելու հնարավորությունը։

Սեպտեմբերի 1-ին Բիշքեկում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Փաշինյանը նշել էր, որ Հայաստանում գործող որոշ ռուսական կազմակերպություններ արդյունավետության խնդիրներ ունեն։ Փաշինյանը նշել էր, որ դա ոչ միայն Ռուսաստանի, այլև Հայաստանի խնդիրն է։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+