Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:08

Ծառուկյանի բիզնես գործընկերը ՀՀ-ի դեմ հայց է ներկայացրել միջազգային արբիտրաժ

Ծառուկյանի բիզնես գործընկերը ՀՀ-ի դեմ հայց է ներկայացրել միջազգային արբիտրաժ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության կալանավորված առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բիզնես գործընկեր, Բելառուսի քաղաքացի Նիկոլայ Վինիցկին Ծառուկյանին պատկանող ընկերություններում իր ներդրումների և բաժնեմասերի հետ կապված վեճով Հայաստանի դեմ հայց է ներկայացրել Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն (ICSID)։

ICSID-ի տվյալներով՝ վեճը վերաբերում է բաժնետոմսերի ձեռքբերմանը։ Վինիցկին վկայակոչել է Հայաստանի և Բելառուսի միջև 2001 թվականին կնքված՝ ներդրումների իրականացմանն աջակցելու և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիրը, ինչպես նաև 2014 թվականի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը։ Փաստաթղթերը նախատեսում են ներդրողների իրավունքների պաշտպանություն, այդ թվում՝ ներդրումների օտարման դեպքում, ինչպես նաև պետության հետ ծագած վեճը միջազգային արբիտրաժ ներկայացնելու հնարավորություն։

Կենտրոնը հայցը գրանցել էր սեպտեմբերի 4-ին։ Գործով պատասխանող կողմը Հայաստանի Հանրապետությունն է, որի շահերը ներկայացնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը։

Դեռ հուլիսի 30-ին Վինիցկին հայտարարել էր, որ հուլիսի 27-ին ՀՀ կառավարությանը ներկայացրել էր ներդրումային վեճի մասին ծանուցում՝ տեղեկացնելով միջազգային արբիտրաժ դիմելու մտադրության մասին։ Ըստ այդ ժամանակ տարածված հաղորդագրության՝ ՀՀ կառավարությունը հուլիսի 29-ին հաստատել էր ծանուցման ստացումը։

Վինիցկին պնդել էր, որ ՀՀ իշխանությունների գործողությունների հետևանքով խախտվել են Հայաստանում իր ներդրումային իրավունքներն ու տնտեսական շահերը։ Նա նշել էր, որ վեճը վերաբերում է իր ներդրումներին և տնտեսական շահերին չորս ընկերությունում՝ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» ՓԲԸ-ում, «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ում, «Մուլտի Ուելնես կենտրոն» ՍՊԸ-ում և «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու գործարան» ԲԲԸ-ում։

Ներդրողի պնդմամբ՝ հունիսի խորհրդարանական ընտրություններին նախորդող ժամանակահատվածում և դրանցից հետո ՀՀ իշխանություններն «ապօրինաբար բռնագրավել են» իր ներդրումները և «անհիմն, կամայական ու խտրական միջոցներով» խոչընդոտել դրանց կառավարմանը և գործունեությանը։

Վինիցկին նաև հայտարարել էր, որ իրավապահ, դատական և տեղական ինքնակառավարման մարմինները համակարգված գործողություններ են իրականացրել նշված ընկերությունների նկատմամբ վերահսկողություն հաստատելու նպատակով։

Այս համատեքստում նա հիշատակել էր ընկերությունների հիմնական բաժնետեր և իր գործընկեր Ծառուկյանի, ինչպես նաև ընկերությունների ղեկավարության անդամների ձերբակալությունները։ Նրա պնդմամբ՝ իշխանությունների գործողությունները կաթվածահար էին արել ընկերությունների գործունեությունը։

Հուլիսին Վինիցկին ՀՀ կառավարությանը կոչ էր արել վերականգնել նախկին իրավական և փաստացի վիճակը, ընկերությունների կառավարումն ու վերահսկողությունը վերադարձնել օրինական բաժնետերերին և կառավարման մարմիններին, հրաժարվել ազգայնացմանն ուղղված քայլերից և ապահովել ընկերությունների բնականոն գործունեությունը։

Նա նաև առաջարկել էր վեճը կարգավորել բանակցությունների միջոցով՝ նշելով, որ հակառակ դեպքում՝ միջազգային ներդրումային արբիտրաժում Հայաստանից պահանջելու է իր կրած վնասների ամբողջական փոխհատուցում։

Հուլիսյան ծանուցման մեջ Վինիցկին վկայակոչել էր միջազգային երեք փաստաթուղթ՝ Հայաստանի և Բելառուսի, Հայաստանի և Ռուսաստանի միջև ներդրումների պաշտպանության համաձայնագրերը, ինչպես նաև ԵԱՏՄ մասին պայմանագիրը։

Միաժամանակ, ICSID-ում սեպտեմբերի 4-ին գրանցված գործի տվյալներից պարզ է դառնում, որ որպես վեճի իրավական հիմքեր՝ նշված են միայն Հայաստանի և Բելառուսի միջև ներդրումների պաշտպանության համաձայնագիրը և ԵԱՏՄ մասին պայմանագիրը։

Ծառուկյանի կալանավորման ֆոնին կապարակնքվել էին նրա մի շարք կազմակերպությունների դռները, իսկ որոշ գործարաններ, այդ թվում՝ «Արարատցեմենտը», Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու գործարանը, «Մուլտի Ուելնես» ՍՊԸ-ն, անցել էին պետական և քաղաքային ​​կառավարման։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+