Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+8°
  • Կապան+13°
  • Սևան+4°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 13:19

ԶԼՄ-ները հայտնում են ՀԷՑ-ի վերաբերյալ պատրաստվող որոշման մասին

ԶԼՄ-ները հայտնում են ՀԷՑ-ի վերաբերյալ պատրաստվող որոշման մասին

Հայաստանի կառավարությունն առաջիկա շաբաթներին կարող է որոշում ընդունել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը հանրային գերակա շահ ճանաչելու մասին, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով կառավարական շրջանակների իր աղբյուրներին։

Թերթի տեղեկություններով՝ դրանից հետո իշխանությունները մտադիր են պատվիրել ընկերության շուկայական արժեքի անկախ գնահատում։ Ըստ լրատվականի՝ գնահատողի որոշած գնին նախատեսվում է ավելացնել 15%, որից հետո վերջնական առաջարկը կներկայացվի ՀԷՑ-ի սեփականատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ և «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանին։

Եթե սեփականատերը հրաժարվի վաճառքից, իշխանությունները կարող են նախաձեռնել ընկերության անցումը պետության վերահսկողության տակ՝ հանրային գերակա շահի հիմքով, հայտնում է օրաթերթը։

Լրատվականի տեղեկություններով՝ հնարավոր գնումից հետո ՀԷՑ-ը նախատեսվում է փոխանցել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությանը, իսկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է տրամադրի նոր լիցենզիա։

Պարբերականի աղբյուրներն ընկերության հնարավոր արժեքը գնահատում են մոտ կես միլիարդ դոլար, սակայն կառավարությունն առաջարկել էր 380 000 դոլար։ Իշխանությունները քննարկում են գործարքի ֆինանսավորման տարբեր տարբերակներ, այդ թվում՝ վարկային միջոցների ներգրավում և պահուստային ֆոնդի օգտագործում։

Օրաթերթը նշում է, որ գործընթացը կարող է տևել առնվազն 6-8 ամիս և դժվար թե ավարտվի մինչև տարեվերջ։

Իշխանությունները ՀԷՑ-ը վերահսկողության տակ վերցնելու գործընթաց էին նախաձեռնել Կարապետյանի կալանավորումից հետո։ Չնայած Ստոկհոլմի արբիտրաժային ինստիտուտը կառավարությանը պարտավորեցրել էր ձեռնպահ մնալ բռնագրավման քայլերից՝ ՀԾԿՀ-ն ավելի ուշ դադարեցրել էր ՀԷՑ-ի լիցենզիան։ Մայիսին ՀՀ վարչական դատարանը արգելել էր իշխանություններին գործողություններ ձեռնարկել ընկերության շուրջ՝ մասնավորապես օտարել այն։

«Տաշիր» ընկերությունների խումբը տեղի ունեցողը որակում է որպես քաղաքական գործընթաց և ահազանգում ներդրումային միջավայրի վտանգների մասին։

Կարդացեք նաև՝ 

Իշխանության էներգետիկ մանևրը

ՀԷՑ-ի բաշխիչ ցանցի միացման վճարները նոր բաժանորդների համար նվազել են ընտրություններից առաջ

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+