Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:38

ԱՄՆ-ն մեղմացրել է ռուսական նավթի վաճառքի սահմանափակումները

ԱՄՆ-ն մեղմացրել է ռուսական նավթի վաճառքի սահմանափակումները
QINGDAO, CHINA - MARCH 10, 2026 - An oil tanker was unloading imported crude oil at the crude oil terminal of Qingdao Port in Qingdao City, Shandong Province, China on March 10, 2026. (Photo credit should read CFOTO/Future Publishing via Getty Images)

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը թույլատրել է մարտի 12-ից առաջ նավթ և նավթամթերքներով բեռնված ռուսական նավերին իրականացնել դրանց վաճառքը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

Համապատասխան փաստաթղթի համաձայն՝ թույլատրվում են ռուսական ծագման հում նավթի և նավթամթերքների վաճառքի, առաքման կամ բեռնաթափման համար անհրաժեշտ բոլոր գործարքները, եթե դրանք բեռնվել են նավի վրա մինչև նշված ամսաթիվը: Լիցենզիան ուժի մեջ է մինչև 2026 թվականի ապրիլի 11-ը:

Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը հայտարարել է, որ այս որոշումը նաև ենթադրում է տարանցման մեջ գտնվող մոտ 100 միլիոն բարել ռուսական նավթի նկատմամբ սահմանափակումների վերացում:

«ԱՄՆ-ն փաստացի ճանաչում է ակնհայտը. առանց ռուսական նավթի համաշխարհային էներգետիկ շուկան չի կարող կայուն մնալ»,- գրել է Դմիտրիևը Տելեգրամում:

Նրա խոսքով՝ աճող էներգետիկ ճգնաժամի ֆոնին ռուսական էներգակիրների նկատմամբ սահմանափակումների հետագա մեղմացումը գնալով ավելի հավանական է դառնում:

Մերձավոր Արևելքում պատերազմի ֆոնին վերլուծաբանները զգուշացնում են, որ հակամարտության հետագա սրումը կարող է հանգեցնել նավթի գների կտրուկ աճի և լուրջ ռիսկեր ստեղծել գլոբալ էներգետիկ անվտանգության համար: Reuters-ի փոխանցմամբ՝ համաշխարհային նավթի գները, սակայն, վերջերս կտրուկ նվազել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ տարածաշրջանում հակամարտության մոտալուտ ավարտի մասին հայտարարությունից հետո։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+