Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:15

Համաշխարհային նավթի գները փոքր-ինչ նվազել են

Համաշխարհային նավթի գները փոքր-ինչ նվազել են

Համաշխարհային նավթի գները մարտի 10-ի վաղ առավոտյան նվազել են, հաղորդում է BBC-ն:

Brent տեսակի նավթի գինը նվազել է մոտ 8,5%-ով՝ մեկ բարելի համար հասնելով 92,50 դոլարի։ ԱՄՆ-ում վաճառվող նավթը նույնպես էժանացել է մոտ 9%-ով՝ մեկ բարելի համար կազմելով 88,60 դոլար։ Այնուամենայնիվ, գները դեռևս մոտ 30%-ով բարձր են, քան Մերձավոր Արևելքում սկսված հակամարտության սկզբում էին։

Գների անկումը հաջորդել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ երկուշաբթի արած հայտարարությանը, ըստ որի՝ Իրանի դեմ պատերազմը «շատ շուտով» կավարտվի։

Նավթի գների անկումն ասիական շուկաներին ևս որոշակի խթան է տվել առևտրի սկզբում։ Ճապոնիայի Nikkei 225 ինդեքսն աճել է 2,8%-ով, իսկ Հարավային Կորեայի Kospi բորսայական ինդեքսը բարձրացել է ավելի քան 5%-ով։

Ասիական ինդեքսները նախկինում զգալի հարված էին ստացել նավթի գների կտրուկ աճից, քանի որ տարածաշրջանի բազմաթիվ երկրներ Պարսից ծոցի պետություններից նավթի խոշոր գնորդներ են։

Մերձավոր Արևելքում հակամարտության սրման ֆոնին նավթի գները մարտի 9-ի դրությամբ աճել էին՝ հասնելով 2024 թվականի ապրիլից ի վեր ամենաբարձր մակարդակին:

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից մի շարք հարվածներ էին հասցրել Իրանի տարբեր թիրախների, որոնց հետևանքով զոհվել էին բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Թեհրանը պատասխանել էր՝ թիրախավորելով Իսրայելը և Մերձավոր Արևելքի երկրների ամերիկյան ռազմաբազաները, փակել Հորմուզի նեղուցը, ինչն էլ տնտեսական նման իրավիճակի պատճառներից է:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+