Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 17:29

Պաշտոնյաների հետ փոխկապակցված ընկերությունների մասնակցությունը պետական գնումներին կսահմանափակվի

Պաշտոնյաների հետ փոխկապակցված ընկերությունների մասնակցությունը պետական գնումներին կսահմանափակվի

Կառավարությունը հավանություն է տվել Ֆինանսների նախարարության նախագծին, որով առաջարկվում է սահմանափակել պետական գնումներին բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների հետ փոխկապակցված ընկերությունների մասնակցությունը՝ շահերի բախումը բացառելու նպատակով։

Ֆինանսների  նախարար Վահե Հովհաննիսյանը կառավարության նիստում նշել է, որ նախագծով ներդրվում է շահերի բախման կանխարգելման նոր մոդել, որը նախատեսում է պետական գնումներին մասնակցության սահմանափակումներ՝ կախված պաշտոնյայի ազդեցության աստիճանից։

Նա ընդգծել է, որ առաջարկվող կարգավորմամբ սահմանվում են երեք մակարդակով սահմանափակումներ։

Առաջին մակարդակում խոսքը վերաբերում է ամենաբարձր ազդեցություն ունեցող պաշտոնյաներին․ նրանց հետ փոխկապակցված ընկերություններին ամբողջությամբ կարգելվի մասնակցել որևէ հանրային գնման գործընթացի՝ անկախ պատվիրատուից կամ ոլորտից։ Այս խմբում ընդգրկվում են ՀՀ նախագահը, Ազգային ժողովի նախագահը, վարչապետը, փոխվարչապետերը, Ֆինանսների նախարարը և գնումների քաղաքականությունը համակարգող նրա տեղակալը։

Երկրորդ մակարդակում սահմանափակումը վերաբերում է այն դեպքերին, երբ ընկերությունը փոխկապակցված է տվյալ պաշտոնյայի հետ․ այդ ընկերությունները չեն կարող մասնակցել այն մարմինների կողմից կազմակերպվող գնումներին, որոնք գտնվում են տվյալ պաշտոնյայի ղեկավարության կամ ազդեցության ներքո։ Այստեղ ներառվում են վարչական և քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք (բացառությամբ պատգամավորների և համայնքի ավագանու անդամների), գլխավոր դատախազը, նրա տեղակալները, քննչական մարմինների ղեկավարներն ու գլխավոր քարտուղարները։

Երրորդ մակարդակում սահմանափակումը կիրառվում է միայն տվյալ պատվիրատուի կողմից իրականացվող գնումների շրջանակում։ Այս խմբում ընդգրկվում են անկախ և ինքնավար պետական մարմինների անդամները, այդ թվում՝ Կենտրոնական բանկի նախագահը և նրա տեղակալները, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանը։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+