Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ Ադրբեջանի տարածքով Հայաստան ցորենի նոր խմբաքանակ է ներմուծվելու։
Նա նշել է, որ նոր խմբաքանակը ճանապարհին է։ Պապոյանի խոսքով՝ ցորենը կա՛մ 2-րդ, կա՛մ 3-րդ կարգի է։ Նա տեղեկացրել է, որ նոր խմբաքանակն ավելի քան 2000 տոննա է։
Նոյեմբերի 6-ին ռուսական ցորենով բեռնված գնացք էր ժամանել Հայաստան՝ անցնելով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը տեղեկացրել էր, որ մինչև 2026 թվականի հունվարի վերջ նախատեսում է Ադրբեջանի տարածքով նոր երկաթուղային երթուղով Հայաստան ուղարկել ցորենով բեռնված ևս 132 վագոն:
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը դեկտեմբերի 6-ին տեղեկացրել էր, որ Երևանն ու Բաքուն քննարկում են Ադրբեջանից Հայաստան նավթի ու նավթամթերքի արտահանման հարցը, ավելի ուշ հայկական կողմից չէին բացառել այդ հնարավորությունը՝ հաստատելով, որ Ադրբեջանի հետ քննարկել են Հայաստան նավթամթերքի արտահանման հարցը։



































