Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:00

Երուսաղեմի հայերը ոստիկաններին զգուշացրել են Հայկական թաղամասի վրա հնարավոր հարձակման մասին

Երուսաղեմի հայերը ոստիկաններին զգուշացրել են Հայկական թաղամասի վրա հնարավոր հարձակման մասին

Երուսաղեմի հայկական թաղամասի փրկության շարժումը նախազգուշացրել է իսրայելական ոստիկանությանը թաղամասի «Կովերի այգու» հատվածի վրա մոտալուտ հարձակման մասին, ասվում է X-ում շարժման հայտարարության մեջ:

«Հավաստի աղբյուրներից տեղեկություն ենք ստացել, որոնք վկայում են առաջիկա օրերին «Կովերի այգու» վրա հնարավոր հարձակման մասին։ Մենք լրջորեն ենք վերաբերում այս տեղեկատվությանը՝ մեր համայնքի անվտանգության և պաշտպանության համար»,- ասված է հաղորդագրությունում։  

Ակտիվիստները նաև լրացուցիչ անվտանգության միջոցներ են ձեռնարկել՝ տեղական և միջազգային իրավաբաններին խորհուրդ տալով վերահսկել իրավիճակը:

Ապրիլի 3-ին հայտնի էր դարձել, որ մի խումբ հրեա ծայրահեղականներ՝ ավելի քան 20 իսրայելցի ոստիկանների ուղեկցությամբ, ներխուժել են Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի այգու» տարածք, որին հավակնում է իսրայելական Xana Capital ընկերությունը։ Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանն Իսրայելի ոստիկանության գործողություններն անվանել էր «անօրինական» և Իսրայելի կառավարությունից պահանջել պատասխանատվության ենթարկել տեղի ունեցած իրադարձություններին մասնակից ոստիկաններին:

2023 թվականի հունիսին «Թաղամասի փրկության շարժման» համահիմնադիր Հակոբ Ջերնազյանը BBC-ի ռուսական ծառայությանը հայտնել էր, որ Երուսաղեմի Հին քաղաքում գտնվող հայկական թաղամասի մի մասը 99 տարով վարձակալության է տրվել «հրեական ծագումով ավստրալացի խորհրդավոր գործարարին՝ էլիտար զարգացման համար»: Նոյեմբերի 1-ին Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը հայտարարել էր գործարքը չեղարկելու մասին։ Դեկտեմբերի 28-ին մոտ 30 սադրիչ «Կովերի այգում» հարձակվել էր հայերի վրա, ինչի համար պատրիարքարանը մեղադրել էր «Xana Capital»-ի ղեկավարությանը։ 2024-ի փետրվարի 19-ին Երուսաղեմի հայ համայնքը հայց էր ներկայացրել դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել պայմանագիրը։

Փետրվարի 18-ին Երուսաղեմի հայ համայնքը հայց էր ներկայացրել դատարան՝ անվավեր ճանաչելու Հայոց պատրիարքարանի և իսրայելական «Xana Capital» ընկերության միջև Հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի այգի» հողամասի վարձակալության պայմանագիրը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+