Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:38

Դրական եմ գնահատում Փափազյանի՝ հեռավար դատական նիստին մասնակցելու իրավունքի երաշխավորումը. փաստաբան

Դրական եմ գնահատում Փափազյանի՝ հեռավար դատական նիստին մասնակցելու իրավունքի երաշխավորումը. փաստաբան

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ «Մուրադ Փափազյանն ընդդեմ Հայաստանի» գործով առաջին նախնական նիստին դատավորը որոշում կայացրեց ևս մեկ նախնական նիստ նշանակել, որպեսզի Մուրադ Փափազյանը տեսակապով մասնակցելու հանարվորություն ունենա: Հիշեցնենք, որ 2022-ի հոկտեմբերին Փափազյանի մուտքը ՀՀ արգելվել էր:

Փափազյանի փաստաբան Սիրանուշ Սահակյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ըստ իրեն՝ հնարավոր էր Մուրադ Փափազյանի ներկայությունը ապահովել:  «Մեծ ցանկության պարագայում հնարավոր էր՝ համապատասխան միջոցառումների իրականացմամբ ժամանակավորապես ապահովել նրա ներկայությունը, բայց գոնե դրական եմ գնահատում, որ այլընտրանքային հնարավորություն տրվեց և հեռավար դատական նիստին մասնակցելու իրավունքը երաշխավորվեց»,- նշեց նա:

Փաստաբանը Փափազյանի ՀՀ մուտքի արգելքը կապել է վերջրինիս գաղափարախոսության և գործունեության հետ: «Անձը ՀՀ-ի անվտանգությանը, շահերին սպառնացող գրոծողություններ չի իրականացրել, բայց աչքի է ընկել ընդդիմադիր կեցվածքով»,- ասաց Սահակյանը և նշեց, որ այստեղ ՀՀ շահը նույնականացվել է պաշտոնյաների մասնավոր շահի հետ։

Սահակյանը տեղեկացրեց, որ եթե ՀՀ-ում չստացվի արդարացի լուծումներ ստանալ, ապա այս խնդիրները նրանք հայցվորի հետ բարձրաձայելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

Հոկտեմբերի 16-ին Փափազյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի ԱԱԾ-ի։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+