Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:27

«Քայլ դեպի տուն»-ը կորոնավիրուսից հետո կրկին կանցկացվի առկա՝ 4 փուլով

ՀՀ վարչապետի աշխատակազմը մեկ անձից գնման միջոցով «Teach For Armenia»(«Դասավանդի՛ր, Հայաստան») կրթական հիմնադրամից կգնի «Քայլ դեպի տուն» ծրագրի ուսուցման հետ կապված ծառայություններ՝ կրթական բաղադրիչի կազմակերպում, ինչպես նաև կապահովի ուսուցիչ առաջնորդների, պարի դասավանդողների, ջոկատավարների, համակարգողների, ծրագրի ղեկավարի վարձատրությունները:

2022 թվականի պետական բյուջեով «Քայլ դեպի տուն» միջոցառման իրականացման համար հաստատված է 83 649 100 (ութսուներեք միլիոն վեց հարյուր քառասունինը հազար հարյուր) ՀՀ դրամ:

Միջոցառումը նախատեսվում է իրականացնել ս.թ. հունիսի 27-ից օգոստոսի 20-ը՝ 4 փուլով: Միջոցառումը ներառում է 13-օրյա ճամբարային ծրագիր, հայոց լեզվի դասընթացներ (արևելահայերեն, արևմտահայերեն), հայրենագիտության դասընթացներ, ազգային երգ ու պարի դասընթացներ, ճանաչողական այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր, թանգարաններ, կրթական հաստատություններ, գյուղական համայնքներ, հանդիպումներ պետական, հասարարական, մշակույթի և արվեստի գործիչների հետ, մարզական և մշակութային միջոցառումներ և այլն:

2020 թվականին՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով, «Քայլ դեպի տուն» ծրագիրն իրականացվել է միայն առցանց եղանակով, որին մասնակցել է շուրջ 200 երիտասարդ, իսկ 2021 թվականին ծրագրին մասնակցել է շուրջ 400 երիտասարդ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+