Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:58

Պոլսո Հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին

Պոլսո Հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին

Թուրքիայի Հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին և Հայ Առաքելական եկեղեցու եպիսկոպոսներին՝ հոգևորականների նկատմամբ ընթացող դատական գործընթացների ֆոնին։

Թուրքիայի Հայոց պատրիարքությունը հայտարարել է, որ Հայ Առաքելական եկեղեցու շուրջ վերջին շրջանում ստեղծված իրավիճակը «խոր ցավ և վիրավորանք» է առաջացրել Հայաստանի և Սփյուռքի հավատացյալների շրջանում։

Պատրիարքությունում ընդգծել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատմական դերը հայ ժողովրդի հոգևոր և ազգային միասնության պահպանման գործում՝ նշելով, որ կաթողիկոսին և եպիսկոպոսներին քրեական մեղադրանքներով դատական գործընթացների ներգրավելը վիրավորում է եկեղեցու նվիրապետական արժանապատվությունը։

«Այս ցավն ավելի է խորանում, երբ անտեսված են թվում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ Եկեղեցու առաքելությանը տրված երաշխիքներն ու մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները»,– ասվում է հայտարարության մեջ։

Պատրիարքությունը պատասխանատուներին կոչ է արել «անխոցելի պահել Հայ եկեղեցին» և եկեղեցական պաշտոնական մարմինների որոշումները չվերածել աշխարհիկ դատարաններում քննվող վեճերի։

Պատրիարքությունում նաև նշել են, որ Հայ Առաքելական եկեղեցին առանցքային դեր ունի Սփյուռքի հայերի հոգևոր, ազգային և համայնքային կյանքում, ուստի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հեղինակությունը թուլացնելուն ուղղված քայլերը կարող են վնասել եկեղեցու և հավատացյալների միջև դարերով ամրացած կապերին։

Պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին՝ կոչ անելով դադարեցնել այն գործողությունները, որոնք գնահատում է որպես Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ թշնամական։

Ավելի վաղ կաթողիկոսի և եպիսկոպոսների նկատմամբ դատական գործընթացները քննադատել էին նաև Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, մի շարք քաղաքական, հասարակական և հոգևոր կառույցներ։ Ամենայն Հայոց կաթողիկոսին մեղադրանք էր առաջադրվել դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար։ Նույն գործով մեղադրանք է առաջադրվել նաև Հայ Առաքելական եկեղեցու վեց բարձրաստիճան հոգևորականների։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+