Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:30

Ամերիկահայ ըմբիշը չի մասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Ամերիկահայ ըմբիշը չի մասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

ԱՄՆ-ի հավաքականի անդամ, 2026 թվականի ԱՄՆ-ի բաց առաջնության հաղթող Գալուստ Թորոսյանը հայտարարել է, որ չի մասնակցի Ադրբեջանում անցկացվող մինչև 17 տարեկանների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը։

Նրա խոսքով՝ որոշումը պայմանավորված է անվտանգային մտահոգություններով՝ ելնելով իր ազգությունից։

«Այս որոշումը պայմանավորված չէ վախով, այլ բխում է սկզբունքներից և պատասխանատվությունից։ Ոչ մի մարզիկ չպետք է կանգնի իր երազանքի և սեփական անվտանգության միջև ընտրության առաջ՝ իր ազգային կամ կրոնական պատկանելության պատճառով»,- նշել է Թորոսյանը։

Թորոսյանն ընդգծել է, որ աշխարհի առաջնությունից հրաժարվելն իր ամենադժվար որոշումներից է։ Նա նշել է, որ չի կարող անտեսել Ադրբեջանում հայկական քրիստոնեական եկեղեցիների և պատմամշակութային ժառանգության ոչնչացման, հայ գերիների նկատմամբ վերաբերմունքի, ինչպես նաև հայերի դեմ հնչող թշնամական հռետորաբանության ֆոնին իր և ընտանիքի անվտանգության հետ կապված ռիսկերը։

Մարզիկը նաև հայտնել է, որ մինչև որոշումը մի քանի անգամ դիմել է Ըմբշամարտի միջազգային կառույցի (UWW) ղեկավարությանը՝ հետաքրքրվելով, թե ի՞նչ միջոցներ են ձեռնարկվելու իր անվտանգությունն ապահովելու համար՝ հաշվի առնելով նաև ԱՄՆ պետդեպարտամենտի՝ Ադրբեջան ուղևորությունների վերաբերյալ նախազգուշացումը։

Նրա խոսքով՝ այդ նամակներն անպատասխան են մնացել, այդ թվում՝ UWW մարզիկների հանձնաժողովի նախագահ Արսեն Ջուլֆալակյանին ուղղված։ Նա հավելել է, որ շարունակելու է մարզվել և ապագայում կրկին ներկայացնել ԱՄՆ-ն միջազգային մրցաշարերում՝ ընդգծելով, որ հպարտ է իր հայկական և քրիստոնեական ինքնությամբ։

Մ17 տարեկանների աշխարհի առաջնությունը կանցկացվի հուլիսի 27-ից օգոստոսի 2-ն Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում։ Թորոսյանն ընդգրկվել էր ԱՄՆ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականում և, ինչպես սպասվում էր, պիտի ներկայացներ ԱՄՆ հավաքականը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+