Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում անցկացվող Մշակութային և բնության համաշխարհային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի անդամ պետությունների գլխավոր ասամբլեայի 25-րդ նստաշրջանի շրջանակներում, Հայաստանն առաջին անգամ ընտրվել է Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Ըստ ԱԳՆ-ի՝ ազատ տեղերի համար նախատեսված փուլում Հայաստանը գրանցել է լավագույն արդյունքը՝ ստանալով հնարավոր 161-ից 105 ձայն։ Դա, ըստ ԱԳՆ-ի, վկայում է մշակութային ժառանգության պահպանման ոլորտում Հայաստանի նկատմամբ միջազգային հանրության բարձր վստահության մասին։
«Ստանձնելով Համաշխարհային ժառանգության կոմիտեում անդամակցությունը՝ Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը՝ ուղղված մշակութային և բնական ժառանգության պատշպանության, պահպանման և վերականգնման, ինչպես նաև Համաշխարհային ժառանգության կոնվենցիայի հիմնարար սկզբունքների առաջմղման գործում միջազգային ջանքերի խթանմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Արցախում մշակութային ցեղասպանություն իրականացնող Ադրբեջանը ևս ընտրվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ։






































