Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+11°
  • Կապան+12°
  • Սևան+6°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 12:46

«Տաթևեր» ճոպանուղին ներկայացվել է World Travel Awards մրցանակաբաշխությանը

«Տաթևեր» ճոպանուղին ներկայացվել է World Travel Awards մրցանակաբաշխությանը

Սյունիքի մարզի «Տաթևեր» ճոպանուղին 15-ամյա հոբելյանի նախաշեմին ներկայացվել է World Travel Awards 2025 միջազգային հեղինակավոր մրցանակի՝ «Աշխարհի լավագույն ճոպանուղի» անվանակարգում, հայտնել է ճոպանուղու հանրային կապերի բաժինը։

Նախագիծը երեք անգամ հաղթել է այս անվանակարգում՝ 2021, 2023 և 2024 թվականներին։ Այս տարի «Տաթևեր» ծրագիրը մրցում է Բոլիվիայից, Բրազիլիայից, Վիետնամից, Կանադայից, Նոր Զելանդիայից, ԱՄՆ-ից և Հարավային Աֆրիկայից ժամանած ճոպանուղիների հետ։

Հայաստանի բնակիչներն ու  ճոպանուղու արտասահմանցի այցելուները կարող են իրենց քվեարկությամբ աջակցել «Տաթևերին»՝ կատարելով հետևյալ քայլերը՝ անցնել մրցանակաբաշխության պաշտոնական կայքի հղումով, գրանցվել էլեկտրոնային փոստով, հաստատել ստացված էլեկտրոնային հաղորդագրությունը, սեղմել Start Voting կոճակը, ընտրել World բաժինը, ընտրել 64 -րդ տողը՝ World’s Leading Cable Car Ride 2025, քվեարկել Wings of Tatev, Armenia -ի օգտին։ Քվեարկությունը կշարունակվի մինչև 2025թ․ հոկտեմբերի 26-ը։

Տաթևի ճոպանուղին, որը կառուցվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ, գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի օդային ճոպանուղի (5752 մետր):

Մեկնարկից ի վեր «Տաթևեր»-ից օգտվել է մոտ 1,5 միլիոն ուղևոր, տարածաշրջանում զբոսաշրջությունն աճել է 17 անգամ, իսկ մասնավոր հատվածի ներդրումները՝ 11 անգամ:

Ճոպանուղին կառուցվել է «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակներում, որը նախաձեռնել էին Վարդանյանը և նրա կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, և միավորել է հազարավոր բարերարների, շինարարների և կամավորների ջանքերը՝ Սյունիքի զբոսաշրջության և սոցիալ-տնտեսական զարգացման համար: Նախագծից ստացված բոլոր եկամուտներն ուղղվում են Տաթևի վանքի վերականգնմանը և Տաթև համայնքի զարգացմանը:

Նախագիծն առաջին անգամ այս անվանակարգում հաղթել էր 2021 թվականին, երկրորդ անգամ՝ 2023 թվականին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
  6. Ավինյանը պատրաստվում է ազատել քաղաքապետարանի մի շարք վարչությունների պետերի․ ԶԼՄՆոյեմբերի 28
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+