Միլանում տեղի է ունենում իտալացի դիզայներ Ջորջիո Արմանիի հրաժեշտի արարողությունը, որը կտևի երկու օր, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Հրաժեշտի արարողությունը տեղի է ունենում Armani/Teatro-ում՝ նորաձևության տան գլխավոր գրասենյակի ցուցասրահում, և յուրաքանչյուրը կարող է հրաժեշտ տալ: Հանգուցյալին վերջին հրաժեշտը տալու ցանկացողների հերթ է գոյացել, հայտնում է լրատվականը, սակայն դիզայների խնդրանքով՝ առաջինը ներս կմտնեն ընկերության աշխատակիցները:
Մինչև վերջերս Արմանին աշխատել է նոր հավաքածուի վրա, որը նվիրված էր նորաձևության տան 50-ամյակին։ Ցուցադրությունը պլանավորված է սեպտեմբերի վերջին՝ Բրերայի պատկերասրահում, և տեղի կունենա՝ անկախ մոդելյերի մահից։
Միլանում և Արմանիի հայրենի Պիաչենցայում, որտեղ նա ծնվել է, սեպտեմբերի 8-ին, երբ տեղի կունենա հուղարկավորությունը, կհայտարարվի սուգ։
«Նորաձևության արքան», ինչպես նրան անվանում են, մահացել էր սեպտեմբերի 4-ին՝ 91 տարեկան հասակում:




























