Հայաստանը «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթում կներկայացնի հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանն իր Chains On You երգով:
Քիչ առաջ ավարտված «Դեպի Եվրատեսիլ» մրցույթը,հաղթողին որոշեցին միջազգային պրոֆեսիոնալ ժյուրին (ձայների 33.3%), Հանրային հեռուստաընկերության ժյուրին (ձայների 33.3%) և հեռուստադիտողները (ձայների 33.3%)։ Աթենա Մանուկյանը վաստակեց 168 միավոր: Միջազգային և հայաստանյան ժյուրիի քվեարկությամբ Աթենան առաջին տեղում էր, հեռուստադիտողների քվերակությամբ՝ 3-րդ: Հանդիսատեսի քվեարկությամբ առաջատարը Վլադիմիր Արզումանյանն էր։
«Եվրատեսիլ 2020»-ը կանցկացվի մայիսի 12-14-ը Նիդեռլանդների Թագավորությունում: Մրցույթի կիսաեզրափակիչները տեղի կունենան 2020 թվականի մայիսի 12-ին եւ 14-ին, իսկ «Եվրատեսիլ- 2020»-ի եզրափակիչը կկայանա մայիսի 16-ին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







