Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:52

Netflix-ը թողարկել է «Հարյուր տարվա մենություն» սերիալի առաջին մասը

Netflix-ը թողարկել է «Հարյուր տարվա մենություն» սերիալի առաջին մասը

Netflix-ը թողարկել է  կոլումբացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» սերիալի առաջին մասը, որը համապատասխանում է վեպի բովանդակությանը, բայց, մասամբ, զիջում է ֆանտաստիկ ոգու առումով, հայտնում է «Կոմերսանտը»։

Մարկեսը չէր հավատում, որ իր գլխավոր վեպը կարող է հաջողությամբ էկրանավորվել։ Գրքի որոշ սյուժեներ, նրա խոսքով, արտադրողների կողմից ժամանակին մերժվել են որպես «անիրատեսական», ասում էին՝ հանդիսատեսին դա դուր չի գա։

Մարկեսի կենդանության օրոք նկարահանվել են նրա մյուս վեպերը, սակայն նա հրաժարվել է վաճառել «Հարյուր տարվա մենություն» ֆիլմի իրավունքները։ Բայց նա չի արգելել իր մահից հետո որդիներին՝ Ռոդրիգոյին և Գոնսալոյին, այդ գործն իրագործել։ Նրանք դարձել են երկար սպասված սերիալի պրոդյուսերները։

«Հարյուր տարվա մենություն»-ն իսպաներենով գրված ամենակարդացվող և թարգմանվող ստեղծագործություններից մեկն է։ Վեպի գործողությունները տեղի են ունենում մտացածին Մակոնդո քաղաքում, սակայն մեծապես առնչվում են հեղինակի հայրենի Կոլումբիայում տեղի ունեցող իրադարձություններին։

Գիրքը բաղկացած է 20 անվերնագիր գլուխներից, որոնցում նկարագրվում են Մակոնդոյում և Բուենդիաների ընտանիքում տեղի ունեցող իրադարձությունները։ Հերոսների անուններն անընդհատ կրկնվում են՝ միավորելով ֆանտազիան և իրականությունը։ Առաջին երեք գլուխներում պատմվում է մի խումբ մարդկանց վերաբնակեցման և նրանց կողմից Մակոնդո գյուղի հիմնադրման մասին։ 4-16 գլուխներում նկարագրվում է բնակավայրի տնտեսական, քաղաքական ու սոցիալական զարգացումը։ Վերջին գլուխներում ցույց է տրվում գյուղի անկումը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+