Փարիզի դատախազությունը պահանջել է ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիե կողմից ոտնձգությունների և սեռական բռնության գործով դատական գործընթաց սկսել, հայտնում է BFMTV հեռուստաալիքը:
«Փարիզի դատախազությունը պահանջել է նրա նկատմամբ դատավարություն սկսել։ Դատախազությունը պահանջում է, որ Դեպարդիեն կանգնի դեպարտամենտային քրեական դատարանի առջև, որպեսզի նրան դատեն բռնաբարության մեղադրանքով»,- հայտնում է հեռուստաալիքը։
Դերասանին նշված մեղադրանքով ձերբակալել էին 2024-ի ապրիլի 29-ին, ազատ էին արձակել ապրիլի 30-ին։ Դեպարդիեին սեռական բռնության մեջ են մեղադրում երկու կանայք։ Նրանց խոսքով՝ առաջին դեպքը տեղի էր ունեցել 2014 թվականին՝ «Մոգը և սիամացիները» ֆիլմի նկարահանումների ժամանակ, երկրորդը՝ 2021 թվականին՝ «Կանաչ փեղկեր» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Դերասանը չի ընդունում իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







