Ամերիկյան Հանրային հեռարձակման ծառայությունը (PBS) փետրվարի 27-ին կցուցադրի «Հայաստան, իմ տուն» վավերագրական ֆիլմը, հաղորդում է Asbarez թերթը։
«Վավերագրական ֆիլմը հեռուստադիտողին կտանի հետաքրքրաշարժ ճամփորդություն Հայաստանի բազմազան բնապատկերներով՝ հյուսիսային անտառներում գտնվող միջնադարյան վանքերից մինչև Գառնիի տպավորիչ տաճարը»,- գրել է թերթը։
Ֆիլմն ստեղծվել է հայազգի դերասանուհի Անդրեա Մարտինի, դրամատուրգ Էրիկ Բոգոսյանի, գրող Քրիս Բոխջալյանի, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Փիթեր Բալաքյանի, հեռուստահաղորդավարուհի Արաքսյա Կարապետյանի, գրող Դոն Անահիտ Մաքքիի, եպիսկոպոս Մեսրոպ Պարսամյանի և ԱՄՆ-ում հայկական սփյուռքի այլ ներկայացուցիչների կողմից։
«Սա ավելին է, քան ազգի պատմությունը, այն աշխարհի ամենատոկուն մարդկանց պատմությունն է»,- ասել է ֆիլմի «Էմմի» մրցանակակիր ռեժիսոր Էնդրյու Գոլդբերգը:
Վավերագրական ֆիլմում խոսվելու է նաև Հայոց ցեղասպանության, Արցախյան պատերազմի և համաշխարհային պատմության վրա այս իրադարձությունների ազդեցության մասին։
Զելենսկին ԱՄՆ-ին կոչ է արել Ուկրաինային տրամադրել Իսրայելին տրված նույն երաշխիքները
Ուկրաինան ակնկալում է, որ Միացյալ Նահանգների անվտանգության երաշխիքները կլինեն նույնքան ուժեղ, որքան Իսրայելին տրված երաշխիքները, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր...