Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+5°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 03:17

Կալիֆոռնիայի լեռներում զբոսաշրջիկները գտել են դերասան Ջուլիան Սենդսի դին

Կալիֆոռնիայի լեռներում զբոսաշրջիկները գտել են դերասան Ջուլիան Սենդսի դին

Հարավային Կալիֆոռնիայի անապատում՝ Բալդ լեռան վրա, հայտնաբերվել է բրիտանացի դերասան Ջուլիան Սենդսի մարմինը, որը հունվարին անհետացել էր այդ տարածքում։ Այս մասին հաղորդվում է տեղի ոստիկանության մամուլի հաղորդագրությունում։

Դերասանի աճյունը հայտնաբերել են զբոսաշրջիկները, որից հետո իրավապահներն իրականացրել են դիակի ինքնությունը պարզելու գործընթաց։ Պարզվել է, որ դա 65-ամյա Ջուլիան Սենդսն է։ Դերասանի մահվան պատճառը դեռևս պարզ չէ։

Հունվարի 13-ին Ջուլիան Սենդսի կինը՝ լրագրող Եվգենյա Սիտկովիցը, հայտնել էր, որ նա կորել է Լոս Անջելեսի մոտ գտնվող Սան Գաբրիելի լեռներում։ Նշվել է, որ մինչ անհետանալը դերասանն արշավի էր գնացել։

Եղանակային վատ պայմանների և ձնահյուսի վտանգի պատճառով ցամաքային որոնողական աշխատանքները դադարեցվել էին, սակայն դերասանին շարունակում էին փնտրել ուղղաթիռի միջոցով։

Ջուլիան Սենդսը հայտնի է Ջեյմս Իվորիի «A Room with a View» մելոդրամայում (1985) նկարահանվելով, որն արժանացել է չորս BAFTA-ի և երեք «Օսկար»-ի: Նա նաև խաղացել է «Լքելով Լաս Վեգասը», «Օուշենի տասներեք ընկերները», «Մահվան դաշտերը», «Էքսպրոմտ» ֆիլմերում, «24 ժամ», «Դեքսթեր», «Գոթեմ» ֆիլմերում։ Նա, ընդհանուր առմամբ, հանդես է եկել շուրջ 150 ֆիլմերում ու սերիալներում։ 


© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+