Հոլիվուդյան դերասան, 83-ամյա Ալ Պաչինոն կրկին հայր է դառնալու։ Նրա ներկայացուցիչը The Hollywood Reporter-ին հաստատել է, որ դերասանի ընկերուհի Նուր Ալֆալլան նրանից երեխայի է սպասում։
Աղբյուրը հայտնում է, որ Ալ Պաչինոյի սիրելին արդեն ութ ամսական հղի է։ «Կնքահայրը» ֆիլմի աստղն սկսել է հանդիպել Նուրի հետ 2022 թվականի ապրիլից։
Նուր Ալֆալլահը 29 տարեկան է։ Նա ծնվել է Քուվեյթում, ավելի ուշ տեղափոխվել է ԱՄՆ և մեծացել Լոս Անջելեսում: UCLA-ն ավարտելուց հետո աղջիկը դարձել է հաջողակ կինոպրոդյուսեր։ Նախկինում նա հանդիպել է 79-ամյա Միք Ջագերի և 61-ամյա միլիարդատեր, բարերար Նիկոլաս Բերգրուենի հետ:
Բացի այդ, ժամանակին մամուլում լուրեր էին պտտվում, որ աղջիկը հարաբերություններ է սկսել Քլինթ Իսթվուդի հետ, ով այժմ 93 տարեկան է։ Սակայն ինքը՝ Ալֆալլահն ասել է, որ նա ընդամենը ընտանիքի ընկեր է։
Հավելենք, որ Ալ Պաչինոն չորրորդ անգամ հայր կդառնա։ Դերասանն ունի 33-ամյա դուստր՝ Ջուլի Մարին, նախկին ընկերուհի Ջեն Տարանտից, իսկ 22-ամյա երկվորյակներ Անտոնն ու Օլիվիան՝ դերասանուհի Բևերլի Դ'Անջելոյից են, ում հետ հանդիպել է 1997-2003 թվականներին։
Կարեն Կարագուլյանը կնկարահանվի Մեթյու Մակքոնահիի մասնակցությամբ Netflix-ի նոր ֆիլմում
Հայազգի դերասան Կարեն Կարագուլյանը միացել է Netflix-ի նոր ռոմանտիկ կատակերգության՝ «Պոզիտանո»-ի դերասանական կազմին, որի գլխավոր դերերում են Մեթյու Մակքոնահին և...





































